Հարյուրավոր պետական ծառայողների կրճատել են, թոշակները չեն բարձրանում, գազի գինը բարձրացել է, չքննադատե՞մ. Շարմազանով
«Հայաստանի այն իշխանությունը, որը չի օժանդակի Արցախին մեկ ժամ հետո կկնքի իր քաղաքական մահկանացուն: Ես գտնում եմ, որ այն ինչ-որ տեղի է ունեցել չի բխում մեր պետական շահերից և այս 8-9 ամիսը ցույց տվեցին, որ կա վտանգ ուղղված և՛ Արցախի բանակցային պրոցսին, և՛ Հայաստանի միջազգային հեղինակությանը, և՛ անվտանգությանը, և՛ արժեքային համկարգին»,-անդրադառնալով ՀՀ-ում տիրող ներկա քաղաքական իրավիճակին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը հիշեցրեց՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ղեկավարը քարոզարշավի ընթացքում մատ թափ տվեց Արցախի իշխանության վրա:
Նա ընդգծեց, ինքը բազմիցս է ասել, որ անձերի հետ կապված ոչ մի խնդիր չունի և չի էլ ունեցել. «Բայց Արցախյան հարցում անգամ այս մարդիկ չունեն հայեցակարգ: Երբ ես իրենց ասում էի ՀԱՊԿ-ում մի արեք այդ բանը, վարչապետը օգոստոսի 17-ին մեծամտորեն հայտարարում էր, թե Հանրապետական մի պատգամավոր կա, որն ասում է հայ-ռուսական հարաբերությունները վատացել են»,-ասաց նա:
Վերջինս կարծում է, որ ներկայիս իշխանության արարքները իրոք քննադատության տեղիք են տալիս և դրանց վրա աչք փակելը պարզապես սխալ կլինի. «Հարյուրավոր պետական ծառայողների կրճատել են, թոշակները չեն բարձրանում, գազի գինը բարձրացել ա բա չքննադատե՞մ»,-հարցրեց Շարմազանովը: