«Արյունս խմեցիք, թողնում եմ գնամ էս երկրից». դատարանի բակում ամբաստանյալը հունից դուրս եկավ
ArmDaily.am-ը ավելի վաղ հայտնել էր որ հունվարի սկզբին Պետեկամուտների կոմիտեում լուրջ կրճատումներ են սպասվում։ Գրել էինք նաեւ, որ ամեն բաժնում մոտ 10 հոգի կրճատվելու է, համապատասխան ծանուցագրերը արդեն ուղարկել են աշխատակիցներին։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ ժամը 17.00, Mulberry-ով (ներքին փաստաթղթաշրջանառություն) ուղարկել են աշխատանքից ազատման հրամանները՝վերջնահաշվարկով։ Միայն այդ օրը աշխատանքից ազատվել է մոտ 150 հոգի։ Ընդ […]
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսելով 7-րդ գումարման Ազգային ժողովի մասին՝ ասաց. «Սպասենք մեկ-երկու ամիս՝ ոչ ավելի, եւ գնահատականը կլինի հենց հանրության կողմից, եւ դա կլինի արդար գնահատական: Եթե ես հիմա գնահատեմ, ապա կգնահատեմ այնպես, ինչպես գնահատում եմ այս շուրջ ինն ամիսների կառավարությանը: Այսինքն, ոչինչ չի փոխվել մեր երկրում: Կարելի […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Ալբորզ նահանգում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգեի լրագրողներ ինֆորմացիա ունեմ, որ Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցը, որը նվիրատվություն է արվել պետությանը՝ աշխատացնում է Սասուն Միքայելյանի որդին»: Գրառումից հետո համացանցում իրարամերժ տեղեկություններ տարածվեցին, որ Մանթաշյանը ՀՀԿ-ական է: Armdaily.am-ի հետ զրույցում Նարեկ Մանթաշյանը նշեց, որ 2016 թվականի փետրվարի 3-ից դադարել է լինել ՀՀԿ անդամ՝ […]
Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ եւ, կարծում եմ, դեռ երկար կմնա: Իսկ թե ինչու է դադարեցվել իմ եւ Լեւոն Արոնյանի դպրոցի ֆինանսավորումը եւ ինչու է փորձ արվում փակել այն, յուրաքանչյուրը կարող է իր համար ենթադրություն անել: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի շախմատիստ, Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել […]
168.am-ի տեղեկություններով՝ հետտոնական օրերը բոլորովին տոնական չեն անցել Ջերմուկում և հարակից Կեչուտում: Այստեղ ընդհարումներ են տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև: Մեր աղբյուրների համաձայն, նույնիսկ դանակահարության դեպք է եղել, ու այս մասին, զարմանալիորեն, ոչ մի հաղորդագրություն չկա ոստիկանության կողմից: Ինչպես հայտնի է՝ մի խումբ մարդիկ ամառվանից ի վեր փակել են […]
Անձական խնդիր չկա ու չի կարող լինել, լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԱԺ փոխնախագահի թեկնածու Մանե Թանդլյանին ծաղիկներ նվիրեց։ «Մանե Թանդիլյանը մեր գործընկերն է։ Ես պարզապես ուզել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա ու չի կարող լինել, քաղաքական ուժերն են ներկայացրել թեկնածուներին, և նրանց […]
Փողոցային առևտրով զբաղվող մի շարք անձինք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ` պահանջելով, որպեսզի իրենց ընդունի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը խիստ վերահսկողություն է սահմանել փողոցային առևտրի նկատմամբ, փողոցում առևտրով զբաղվողներին քաղաքապետարանն առաջարկել է տեղափոխվել շուկա և այնտեղ իրականացնել առևտուրը։ «Մեզ ասում են՝ տեղափոխվեք շուկա, բայց մենք չենք ուզում, […]
«Կա՛նգ առ, Նիկոլ» թե՛ առաջին, և թե՛ երկրորդ նամակ ուղերձներս վերաբերվում էր նշանակածդ կադրերին, որոնք կտրուկ բացասական ազդեցություն թողեցին ունեցածդ իմիջի վրա, իմաստ չեմ գտնում այդ թեման շարունակել, քանի որ ասողին լսող էր պետք և ոչ թե հաջորդ քայլդ լիներ պառլամենտական կառավարման անցած երկրի ԱԺ-ն համալրել քաղաքական տկարամիտներով՝ բացառությամբ 2 տասնյակ պատգամավորների, որոնցից մի 5-ը […]
























