08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում հունվարի 22-ին  կայացած և մեկ ու կես ժամ տևած հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիեւի հետ: […]

Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց կալանավայր /տեսանյութ/

Գենարալ Մանվել Գրիգորյանին  քիչ առաջ տեղափոխեցին «Երևան Կենտրոն» ՔԿՀ։ Գրիգորյանին կալանավայր տեղափոխեցին պաշտպանական կողմի ուղեկցությամբ՝ քաղաքացիական մեքենայով։  Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։ Նշենք, […]

Ասել եմ՝ ինչ է անելու՝ արյունը հորդալու է Երևանի փողոցներով. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն, քանի որ հավատում է նրա փաստաբաններին։ Բացի այդ, այդպես մտածելու հիմքերից մեկն էլ ՀՀ վարչապետի և ԱԱԾ պետի, ՀՔԾ և ԱԱԾ պետերի միջև տեղի ունեցած հայտնի ձայնագրություններն են, որոնց գաղտալսողները մինչ օրս չեն բացահայտվել, և ըստ Գ. Եղիազարյանի՝ ոչ էլ բացահայտվելու […]

Փորձագետ. Հայաստանի վարչապետի թիմի գործիչները սխալներ են թույլ տալիս

Նիկոլ Փաշինյանի թիմում մի շարք գործիչներ սխալներ են թույլ տալիս միջազգային ասպարեզում հարաբերությունների հաստատման հարցում: Այս մասին հայտարարեց «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը հունվարի 22-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ: Նրա խոսքերով, դա անփորձության արդյունք է, ուստի շատ կարեւոր է, որ երիտասարդ կադրերը խորհրդակցեն ավելի փորձառու մասնագետների հետ: «Կարճ ժամանակահատվածում խնդիրները լուծելու ցանկությունը չպետք է վնասի դաշնակցային […]

Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն. Գուրգեն Եղիազարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն  եւ նրա փաստաբանների հայտարարությունները արժանի են վստահության: Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքով, Քոչարյանի փաստաբանները շատ պրոֆեսիոնալ եւ ուժեղ են, եւ, եթե գործը եւ նախկին նախագահի դեմ մեղադրանքներն ուսումնասիրելուց հետո նրանք հայտարարում են, որ գործը շինծու է, ապա դա […]

Երեւանի ավագանում «Իմ քայլը» դաշինքի երեք անդամի լիազորությունները դադարեցվել են

«Իմ քայլը» դաշինքի Երեւան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երեւանի ավագանու երեք անդամի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԿԸՀ արտահերթ նիստում հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նիստի ընթացքում քննարկվեց Երեւանի ավագանու անդամ ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին տալու մասին արձանագրությունների […]

Փաշինյան. Հայաստանը պայմանավորվել է «Գազպրոմի» հետ՝ ներքին սակագնի պահպանման վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները «Գազպրոմի» հետ պայմանավորվել են գազի ներքին սակագնի պահպանման վերաբերյալ:   ««Գազպրոմը» գազ է վաճառում ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիային», ուստի մեր դերը միջնորդավորված է: Սակայն մենք «Գազպրոմ Արմենիայի» հետ պայմանավորվել ենք, որ երկրում գազի գինը չի փոխվի», – Դավոսում ասել է Փաշինյանը՝ РИА Новости-ի հետ […]

Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշումը կայացվել է ճնշումների տակ. Փաստաբան

Այսօր Վերաքննիչ դատարանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց գրավը վերացնելու և նրան կալանավորելու մասին։ Որոշման հրապարակումից հետո Գրիգորյանի փաստաբանները դատարանի հետնամուտքից էին դուրս եկել՝ հրաժարվելով հանդիպել լրագրողներին, տալ մեկնաբանություն։ Բազմաթիվ զանգերին Մանվել Գրիգորյանի փաստաբան Մկրտչյանը չէր պատասխանում, սակայն նա ելքը գտել […]

Դավոսում Նիկոլ Փաշինյանը «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության, JICA-ի և eBay-ի ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ: Հունվարի 22-ի առավոտյան վարչապետը նախ հանդիպել է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին, ապա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկային:   Քրիստինա Ահմաջյանի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է «Միթսուբիշի […]

Արտաքին աշխարհը հեղափոխություն է անում, մերոնց թվում է` իրենց «սիրուն աչքերի» համար

Աբսուրդ` ծիծաղելի աբսուրդ. ա/.Արտաքին աշխարհը հեղափոխություն է անում. բ/.Մերոնց թվում է` իրենց «սիրուն աչքերի» համար. գ/.Հեղափոխության տարրերից մեկն էլ դառնում է ատելությունը,` սեւ ու սպիտակի բաժանումը. դ/.Որ հեղափոխության գործն արագ առաջ տանեն. ե/.Հիմա էլ Սորոս պապիկի հեղափոխական ջահակիր` -Գասպոդին Սվիտալսկու բերնով ասում են. -Արագ սկսեք սիրել միմյանց, ոչ մի ատելություն. -Իրյա, իրո՞ք: Հ.Գ. -Ինչի՞` -Հեղափոխության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի