26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեղափոխությունը խժռում է իր զավակներին

«Մարդիկ կարող են իրենց կարծիքները բարձրաձայնել, Հայաստանում խոսք անգամ լինել չի կարող հավաքների, երթերի, ցույցերի ազատության սահմանափակման վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ ով ում հետ ինչ խնդիր ունի, պետք է միջպետական մայրուղիներ փակեն, մաքսակետեր փակեն:

Այսինքն՝ մարդիկ մաքսանենգություն իրականացնելու իրենց իրավունքը պաշտպանելու համար ճանապարհ են փակում, ասում են՝ մեզ չեք թողնում, որ մենք մաքսանենգությամբ զբաղվենք: Իհարկե, չենք թողնում և չենք թողնելու», – նախօրեին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ եւս մեկ անգամ հանրությանը հղելով իր ուղերձը, թե սպառված են բողոքի եւ անհնազանդության այն մեթոդները, ինչ Փաշինյանն ինքը կիրառեց ընդդեմ նախկին իշխանությունների:

Հիշեցնենք, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ապրիլ-մայիս ամիսներին անհնազանդության կոչերով հանդես եկավ, ինչի արդյունքում փակվեցին միջպետական ճանապարհները, դադարեցվեց բուհերի եւ դպրոցների աշխատանքը՝ հանրահավաքներին մասնակից դարձան հազարավոր անչափահասներ: Փաշինյանին  մեղադրեցին ոչ միայն ռադիոտունը գրավելու, այլ նաեւ անչափահասների թիկունքում թաքնվելու համար: Ոստիկանությունը կաշկանդված էր. որեւէ միջոց կիրառելու արդյունքում մեծ էր հավանականությունը, որ կտուժեն երեխաները: 

Ցուցարարները ջարդեցին ԵՊՀ-ի դռներն ու պատուհանները: Այս ամենը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, իհարկե, դուր էր գալիս: Նա անձամբ պատգամավոր գործընկերների հեռախոսահամարները հրապարակեց՝ կոչ անելով ճնշումների ենթարկել վերջիններիս: Պատգամավորներին թաղեցին, հայհոյեցին, փակվեցին հուղարկավորության թափորների եւ հիվանդների ճանապարհը՝ արգելափակելով ազատ տեղաշարժի իրավունքը: Այս ամենը Փաշինյանին ավելի քան հաճելի էր: Նա անձամբ փակեց արագաչափերը, բազմաթիվ իրավախախտումների հեղինակ դարձավ: 

Հեղափոխությունից 10 ամիս անց ժողովրդին  այլ Նիկոլ Փաշինյան է ներկայանում: Նա այլեւս իրենց սիրելի, իրենց միջից դուրս եկած, իրենց դարդուցավով ապրող, իրենց բոլոր հարցերին «կախարդական փայտիկով» լուծումներ առաջարկող, աջուձախ շշող Նիկոլը չէ: Հեղափոխությունը խժռում է իր զավակներին: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ