22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինքս ինձ երբեք չեմ պարգեւատրել. նախկին մարզպետ

Օրերս պարզ դարձավ, որ Երևանի քաղաքապետարանում, մարզպետարաններում և պետական այլ կառույցներում միլիոնների հասնող պարգևավճարներ են ստացել 1-2 ամսվա աշխատողները` հիմնականում բարձր պաշտոնյաները, ինչպես նաեւ իրենք իրենց պարգեւատրել են որոշ նորաթուխ մարզպետներ:

«Իմ քայլը» ԱԺ խմբակցության ղեկավարը սա իներցիոն քայլ է համարում: Երկրի վարչապետը հաշվարկ է արել, եթե միլիոնավոր դրամների պարգեւավճարները բաժանենք ամիսների, կստացվի ամսական 50 հազար դրամ: Ասել կուզի՝ զուր է ողջ աղմուկը: Մինչդեռ սեփական թիմի սխալներն իներցիայով արդարացնելը չի կարող արդարացնել հանրային սպասումները: Հիշեցնենք, ՀՀ բնակչության 30%-ը գտնվում է աղքատության շեմին, իսկ 19-20% գործազուրկ է:

Շատերը կարծում էին, որ իշխանության եկած երիտասարդ և հիմնականում անփորձ ակտիվիստները, մերժելով ՀՀԿ-ին, իրապես նոր շունչ են հաղորդելու հասարակության առաջընթացին: Մինչդեռ իրականությունն այլ բան է ասում:

Ինքն իրեն պարգեւատրելու նորանշանակ մարզպետների փորձառության առնչությամբ Henaran.am-ը զրուցեց Գեղարքունիքի նախկին մարզպետ Կարեն Բոթոյանի հետ: Արդյո՞ք այս արատավոր երեւույթը նախկինում էլ է գործել, ինչը իներցիայով ժառանգել են ներկա իշխանավորները,  երբեւիցե պարգեւատրե՞լ եք ինքներդ ձեզ, հարցրինք մեր զրուցակցին.

«Ինձ հետ աշխատած թիմի աշխատանքի արդյունքում մարզում էապես դրական տեղաշարժեր եղել են, որի համար պարգեւավճարներ մարզպետարանի աշխատակիցներին տրամադրվել է: Բայց ինքս ինձ երբեք չեմ պարգեւատրել: Իմ ունեցած տեղեկություններով՝ մյուս մարզպետները եւս իրենք իրենց երբեք չեն պարգեւատրել»,-նշեց Գեղարքունիքի նախկին մազպետ Կարեն Բոթոյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ