10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան, բայց մնացածը դժվար մարսեք. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետին մեկդ ասեք, որ խաշի գնալը նորմալ է: Մամուլի կողմից հրապարակումն էլ է նորմալ։ Աննորմալ է՝ •Վարչապետի մակարդակով հարցին անդրադառնալը, •Մամուլին հաթաթա տալը, •Հանրապետականի անունից շարունակաբար կախվելը, •Երկիրը բրախելը, •Մարդկանց անդադար խաբելը: Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան։ Անուշ լինի։ Բայց մնացածը դժվար մարսեք, ժամանակի հարց է»:

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացասաբար կանդրադառնան հանրապետության եվրասիական ինտեգրման վրա

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինքն է եղել Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու նախաձեռնողը, եւ 2016թ. ապրիլյան սրացումից հետո հայտարարում էր այն մասին, որ դա համաձայնեցված է եղել ռուսական կողմի հետ՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միանալու նպատակով։ Այս մասին Նովոստի Արմենիա – NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Սակայն, ըստ […]

Եթե փողոց փակելով ժողովուրդը կարողացավ դատարանին ճնշել , ապա Հայաստանը կդադարի իրավական պետություն լինելուց

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Եթե ցույց անելով, փողոցներ փակելով Նիկոլը կարող է պատգամավորներին ստիպել իրեն ընտրել վարչապետ և ինքնալուծարել խորհրդարանը, ապա ժողովրդի մի մասն էլ մտածում է, որ նույն կերպ կարելի է ցույց անելով պահանջել դատարանից կալանավորել Գեներալ Մանվելին և եթե փողոց փակելով ժողովուրդը կարողացավ դատարանին ճնշել , ապա Հայաստանը վերջանականապես կդադարի […]

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները բացեցին Երևան- Էջմիածին ճանապարհը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները բացեցին Երևան-Էջմիածին ճանապարհը: Ակցիայի մասնակիցներն այսպիսի որոշում կայացրեցին ՀՀ ԱԺ պատգամավորների հետ զրույցից հետո: «Այսօր բացում ենք ճանապարհը, բայց երկուշաբթի օրը բոլորս մեկ մարդու նման հավաքվում ենք դատարանի դիմաց: Եթե երկուշաբթի դատարանը մեր դեմ որոշում կայացնի, նորից կփակենք ճանապարհը»,- ասաց ակցիայի մասնակիցներից Ջիվան […]

Երբ չես հարգում սեփական ժողովրդիդ և հանուն քո պաշտոնի պատրաստ ես ամեն գնով խաբել սեփական ժողովրդիդ

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան օր էջում գրում է. Աչքիս գեներալ Մանվելին Նիկոլը դիտավորյալ ազատել ա կալանքից, որ նորից կալանավորելու պահանջով ցույցեր կազմակերպի Մանվելի դեմ, որ ժողովրդի ուշադրությունը շեղի իր անփառունակ արտաքին քաղաքականաության, գնաճի, գազի գնի և էլի լիքը անհաջողություններից… Երբ չես հարգում սեփական ժողովրդիդ և հանուն քո պաշտոնի պատրաստ ես ամեն գնով խաբել սեփական ժողովրդիդ…

Պայքարի այլ տարբերակներ կան, հրապարակներ կան, մարդու տան մոտ են բողոքում, որ մյուսներին չխանգարեն. Հայկ Սարգսյանի հորդորը

Հունվարի 11-ից վերսկսվել են բողոքի ակցիաները՝ ուղղված ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու դեմ։ Հիշեցնենք, որ դեռևս նախորդ ամսվա վերջին, երբ դատարանը գրավի դիմաց փոխեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, Էջմիածինում տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի մասնակիցները պնդում էին, որ դատարանը սխալ որոշում, է կայացրել, և Մանվել Գրիգորյանը պետք է շարունակի մնալ […]

Մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն

Սպանված Իոսիֆ Աղաջանովայի քույրը՝ Ելենա Աղաջանովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես պարզապես ապշած եմ բոլոր այն մեկնաբանություններից, որոնք այսօր կատարել է իր մամուլի ասուլիսի ժամանակ Պետական վերահսկողության ծառայության լրատվական ստորաբաժանման ղեկավար Զարուհի Մեջլումյանը։ Հաշվի առնելով վերոնշյալ անձի կողմից արված հայտարարությունները հայտնում եմ՝ 1. մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և […]

Մհեր Ենոքյանը մեղավոր չէ. նա վաստակել է ազատություն վերադառնալու իրավունքը. Զարուհի Մեժլումյան

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ Պետական վերահսկողական ծառայության պետի մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանը պնդում է՝ Մհեր Ենոքյանը մեղավոր չէ Իոսիֆ Աղաջանովի սպանության համար։ «Իհարկե, մեղավոր չէ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ Զարուհի Մեժլումյանն ընդգծեց՝ չապացուցված մեղավորությունը հավասար է ապացուցված անմեղությանը։ «Մենք միշտ պնդում ենք, որ ապացույց գոյություն չունի, Արամ Հարությունյանի միակ ցուցմունքը եթե […]

Մենք կօգտագործենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի:   «Ես երբեք չեմ թաքցրել մեր քաղաքականությունը: Ես միշտ ասել եմ, որ մենք կօգտագործենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար, և հետագայում մենք դա անելու ենք, մինչև մեր հողերը ազատագրվեն», – ասել է նախագահը:   Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Հայաստանի համար […]

Բախում ոստիկանների եւ ճանապարհը փակած Էջմիածինցիների դեմ. Օդանավակայան տանող ճանապարհը փակ է

Ոստիկանների եւ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիա անող էջմիածինցի ակտիվիստների միջեւ բախում տեղի ունեցավ։ Ցուցարարներն անտեսելով ոստիկանների պահանջը փակել են օդանավակայան տանող ճանապարհը։ Մի քանի տասնյակ ակտիվիստ նստել է ճանապարհի բանուկ հատվածին եւ վեր պարզել ձեռքերը։ Քաշքշուկ է սկսվել, ակցիայի մասնակիցները չեն ցանկանում բացել ճանապարհը։ Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի