05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չեմ կարող բանակցություններ վարել Արցախի Հանրապետության անունից, քանի որ Արցախի քաղաքացիներն ինձ վարչապետ չեն ընտրել. Նիկոլ Փաշինյան

Մեկ անգամ չէ որ ասել եմ՝ Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունն ու չեմ ներկայացնում Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիներն ինձ վարչապետ չեն ընտրել, այսօր Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողները նրանից հետաքրքրվել են՝ ի՞նչ է խոսվել Դավոսում Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանն ու անդրադարձ եղել է արդյոք Արցախին բանակցությունների սեղանին վերադարձնելու թեմային։

«Մեր հանդիպման ընթացքում ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ես ներկայացնում եմ ու կարող եմ բանակցություններում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը և ես չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի Հանրապետության ընտրություններին, հետևաբար՝ իրենք ինձ չեն ընտրել որպես վարչապետ։ Նրանք ընտրում են իրենց նախագահին, ունեն իրենց կառավարությունն, իրենց խորհրդարանը։ Այս պատճառով ես չեմ կարող բանակցություներ վարել Լեռնային Ղարաբաղի անունից», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հանդիպման մանրամասներին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց՝ էթիկապես անընդունելի է դուրս գալ ու պատմել ամեն ինչի մասին, ինչ խոսվել է:

«Պարզ է, որ լրագրողների, քաղաքացիների համար հետաքրքիր է բոլոր դետալներով իմանալ՝ ինչի մասին էինք մենք խոսում, բայց զուտ էթիկական տեսանկյունից դա անընդունելի է, երբ դուրս են գալիս ու պատմում այն ամենի մասին, ինչի մասին խոսվել է։ Բայց, ընդհանուր առմամբ, բոլորդ գիտեք՝ ինչի մասին ենք մենք խոսել։ Խոսակցությունն ընթանում էր այն սահմաններում, որոնք համապատասխանում են իմ հրապարակային հայտարարություններին», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ պաշտոնական բանակցությունների մեկնարկի հնարավորությանը, ՀՀ վարչապետը նշեց՝ «մեր ԱԳ նախարարները հանդիպում են ու աշխատում այդ ուղղությամբ, դեռևս ոչ մի հստակ բան չկա»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ