10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա նոր վավերացում չէ. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրատվամիջոցները, հղում անելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի թվիթերյան գրառմանը, հայտնում եմ, որ Մեծ Բրիտանիան վավերացրել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:   Ձեր ուշադրույթյունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ իրականում Միացյալ Թաագավորության կողմից համաձայնագրի վավերացումը տեղի է ունեցել դեռևս անցյալ տարի: Միացյալ Թագավորության Լորդերի պալատը […]

Եթե նարգիլեն արգելեն՝ զբոսաշրջիկների մոտ քիչ ցանկություն կառաջանա այցելել Հայաստան. 1000-ից ավել մարդ գործազուրկ կդառնա

Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները պահանջում են հետ կանչել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը և լայն հանրային քննարկումներ անցկացնել այդ հարցի վերաբերյալ ու նորը կազմել։ «Օրենքի նախագիծն ունի բազում թերություններ, և անհապաղ պետք է լայն հանրային քննարկումներ լինեն: Առաջին քայլը, որ արել ենք՝ Առողջապահության նախարարություն ենք գնացել: Մեզ մոտեցել է աշխատակիցներից […]

«Լուսավոր Հայաստանը» դիմելու է վարչական դատարան՝ ընդդեմ Հայկ Մարությանի

«Լուսավոր Հայաստան» խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանն անընդունելի է համարում մարզպետների կողմից իրենց պարգևատրումները: «Երբ Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր պարգևատրումների մասով բյուջեի ավելացումը, մենք նշում էինք, որ դա վատ պրակտիկա է: Սա համակարգային մոտեցում է: Այն կարգադրությունները, որ ընդունել են մարզպետները, անընդունելի են, որովհետև 7, 1, 2 ամիս աշխատած այդ ծառայողները չէին կարող ստանալ այդպիսի բարձր […]

Այն, ինչ թույլատրելի չէր ՀՀԿ-ին, չի կարելի թույլատրելի լինի «Իմ քայլի» համար, ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարելի թույլատրելի լինի Նիկոլ Փաշինյանի համար

«Միանշանակ է, որ ուժային կառույցները պետք է բերվեն խորհրդարանական վերահսկողության դաշտ: Ռոբերտ Քոչարյանը դրանք տարավ իր ենթակայության տակ, որպեսզի կոալիցիա կազմելու դեպքում այդ կառույցները բանակցությունների առարկա չդառնան: Սերժ Սարգսյանն իներցիայով թողեց, որ որևէ լծակ չկորցնի»,- այսօր Աժ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխությանը: Ըստ նրա՝ բազմաթիվ առիթներ են […]

Մարդկանց էլ ո՞նց բացատրեմ… բժշկի սխալի հետևանքով զինհաշմանդամ դարձած Դավիթը օգնության կարիք ունի (Տեսանյութ)

Զինհաշմանդամ 31-ամյա Դավիթ Հակոբյանը անելանելի վիճակում է. առողջական վիճակը օրեցօր վատթարանում է, իսկ սոցիալական ծանր վիճակում գտնվող փոքր ընտանիքին պահելու ձև չկա։ 2006-2008 թվականներին Արցախում ծառայությունից հետո, Երևանյան թիկնապահական քոլեջում սովորել ու անցել է Երևանի խաղաղապահ գնդում ծառայության։ 2011-ին այստեղ որովայնի պատահական ցավերը պատճառ են դառնում Մուրացանի զինվորական հոսպիտալում սխալ վիրահատության, որի հետևանքով երիտասարդը դառնում […]

Հարգելի պարոն վարչապետ, որպես հայ մարդ՝ խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար. Միխայիլ Աղաջանով

1996թ. դաժանաբար սպանված 19-ամյա Իոսիֆ աղաջանովի հայրը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն իր ֆեյբուքյան էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պարոն Նիկոլ Փաշինյանին Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան   Հարգելի պարոն Փաշինյան, Ձեզ բազմիցս գրավոր դիմել եմ ընդունելության խնդրանքով, ներկայացրել եմ նաև իմ մտահոգությունը հարցի էությանը, այն, որ որպես հրեշավոր կերպով […]

Վահան Արծրունին ընտրվեց բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին: Նրան կողմ քվեարկեց խորհրդի անդամներից 21-ը: Մյուս թեկնածու Էդուարդ Համբարձումյանի թեկնածությանը կողմ քվեարկեց խորհրդի 7 անդամ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, խորհրդի նիստն անցնում է բավականին լարված մթնոլորտում:

Արարատ Միրզոյանը ժամանակին ասում էր՝ եթե ԱԱԾ-ն և ոստիկանությունը չեն վերահսկվում ԱԺ-կողմից, կարող են ճնշել ընդդիմությանը. Գորգիսյան

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ն և Ոստիկանությունը խորհրդարանի վերահսկողությունից դուրս թողնելուն: Սամսոնյանն ընդգծեց, որ քաղաքականության դաշտ գալով՝ այդ կառույցները չեն քաղաքականացվում: ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ հիշեցրեց նախկինում այս հարցի շուրջ ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանի արտահայտած կարծիքը. […]

Ստեփանակերտյան վարչախումբը գործում է կեւորկովյան հակահայ մեթոդներով. «Սասնա Ծռեր»

Ստեփանակերտյան վարչախումբը շարունակում է հավատարիմ մնալ իր ծագման հիմքում գտնվող կեւորկովյան տխրահռչակ հակահայ ավանդույթներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը: Հայտարարությունում, նաեւ ասվում է. «Երեւույթից անմասն չէ նաեւ սպորտի ոլորտը:  2016 թ. Արցախում բռնցքամարտը զարգացնելու նպատակով Սանկտ Պետերբուրգից հայրենադարձված բռնցքամարտի մարզիչ Գեւորգ Թորոսյանի նկատմամբ անցած տարվա օգոստոսից սկսվել է համակարգված հալածանք, որի պատճառը […]

Պետությունը մենակ է թողել իր քաղաքացուն գործատուի հետ. Մարուքյանն առաջարկել է ստեղծել աշխատանքի պետական տեսչություն

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկել է ստեղծել աշխատանքի պետական տեսչություն: Այս առնչությամբ, Էդմոն Մարուքյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել աշխատանքի պետական տեսչություն։ Խնդիրն այն է, որ արդեն մի քանի տարի է, ինչ չի գործում աշխատանքի պետական տեսչությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի