22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բրյուսովում սովորող ուսանողներին չեն թողնում մտնել բուհ. սա դեռ պետական հիմնա՞րկ է, թե՞ արդեն ՍՊԸ

Սաքուլիկները չեն վերացել, նրանք արդեն համազգեստով են

Բրյուսովում սովորող ուսանողներին չեն թողնում մտնել բուհ. սա դեռ պետական հիմնա՞րկ է, թե՞ արդեն ՍՊԸ: Երեկ՝ հունվարի 31-ին առավոտյան ժ. 11:00-ին տեղի ունեցավ ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Օրեր առաջ տեղեկանալով այս մասին՝ մենք՝ ԵՊԼՀ ապագայով խիստ մտահոգված ուսանողներս, մտադրվել էինք օգտագործել նաև այդ հնարավորությունը համալսարանում տեղի ունեցող ապօրինությունների մասին հերթական անգամ բարձրաձայնելու, տիրող ամենաթողության վիճակը ներկայացնելու և շուտափույթ պարզաբանումներ ստանալու համար:

Զավեշտալի պատահականությամբ երեկ Ռոզա Հակոբյանը եկել էր համալսարան: Նրան համալսարանի գլխավոր մուտքի մոտ անվտանգության աշխատակիցը կանգնեցրել էր՝ասելով, որ իրենց հանձնարարել են նրան ներս չթողնել: Ռոզան անվտանգության աշխատակցին ի պատասխան ասեց.«Հարգելի՛ս, ես այս բուհի ուսանողուհի եմ և կարող եմ մտնել համալսարան աշխատանքային ժամին, և, ոչ մի հիմք չկա ինձ ներս չթողնելու համար»: Տարբեր ճնշումներ կատարելուց հետո նրան ներս թողեցին: Պարզվեց՝ ներս չթողնելու հրահանգը վերաբերում էր ոչ թե այդ օրվան, այլ հաջորդ օրվան. համալսարանի ղեկավարությունը բոլոր միջոցները ձեռնարկել էր իր իսկ ուսանողներին ներս չթողնելու, քանզի իրականությունը ամեն կերպ կոծկել էր պետք, իրավիճակ փրկել էր պետք և վերջապես հո չէի՞ն թողնելու մեզ բացահայտելու իրենց իսկական տեսակն ու գործունեությունը և հիմա էլ հո՞ խորհրդի նորընտիր անդամների մոտ չէին խայտառակվելու: Մենք էլ այսօր ՍՏԻՊՎԱԾ համալսարան եկանք տեսանկարահանումը միացված: Դե մեզ, իհարկե, սպասում էին, համալսարանի դռան մոտ:

Էժանագին պարզաբանումներից հետո (դիտել տեսանյութը) անվտանգության պետը ստիպված էր մեզ ներս թողնել, բայց մինչև նիստերի դահլիճի դուռը: Նա կենդանի պատնեշ էր կանգնել՝ ապօրինաբար չթողնելու մեզ մտնել խորհրդի նիստին՝ չնայած որ այդ նիստերը ըստ օրենքի դռնփակ չեն և յուրաքանչուրը իրավունք ունի ներս մտնելու: Ահա թե ինչ է տիրում մեզ մոտ: Տարին էլ, փաստորեն, նույն ոճով են սկսում: Ցավոք, մեր համալսարանում այդպես էլ իրավիճակ չփոխվեց:

Հակիրճ ընթացքի մասին. 

1. Տիկին Հարությունյանը ԵՊԼՀ-ի 2018 թ-ի հաշվետվությունը ներկայացնելիս՝ ուսանողական ակտիվ կյանքի բացակայությունը կոծկելու համար որպես հիմք ներկայացրեց իր իսկ կազմակերպած ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը ապօրինաբար լուծարելու գործընթացը: Դե առանց մեզ՝ իրական օրինական ուսանողական խորհրդի կազմակերպման ու մասնակցության ինչպես կարո՞ղ էր բուհում ակտիվ ուսանողական կյանք լինել՝ այն էլ արժանի ներկայացման:

2. Չնայած մեզ լռեցնելու հերթական փորձին՝ բախտի բերմամբ սանհանգույց ուղեկցելիս հարցախեղդ արեցինք խորհրդի նոր անդամ, ՀՀ ԿԳ փոխնախարարուհի Ա. Անափիոսյանին: Ինչպես միշտ ստացանք խուսափողական մոտեցում՝ անպատասխան թողնելով հարցերը: Նա ասաց, որ հնարավոր չէ, որ մեր նամակներին նախարարությունը պատասխանած չլինի: Իրականում՝ մեր նամակները մինչ օրս անպատասխան են: Շարունակենք սպասել:

3. Կարճ զրույց ունեցանք ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Տիգրան Հակոբյանի հետ, հանձնեցինք նրան ուղղված մեր գրությունները՝ հուսալով, որ նա քայլել կձեռնարկի բուհում տիրող ապօրինություններին վերջ տալու համար:

 Հ.Գ. 1- Շնորհավորում ենք ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Տիգրան Հակոբյանին՝ մաղթելով բարի երթ և արգասաբեր գործունեություն: Հուսանք՝ կօգնի փրկել բուհը վերջնական կործանումից:

Հ.Գ. 2- Լավ կլիներ, եթե ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանն էլ ներկա լիներ խորհրդի նիստին, բայց դե նա զբաղված էր քահանաներից ներողություն պահանջելով: Պարոն Հարությունյան, սպասում ենք Ձեր գնահատակին այսօր տեղի ունեցած այ այս իրադարձությունների վերաբերյալ. նորմա՞լ է, որ ԵՊԼՀ-ում սովորող ուսանողներին ներս չեն թողնում, ավելին՝ չեն թողնում ներկա լինել հոգաբարձուների խորհրդի նիստին:

ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդ

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ