Հայաստանը Ռուսաստանից 2020թ.-ին կստանա ոչ թե վեց, այլ չորս «Су-30СМ» կործանիչ
Հայաստանը Ռուսաստանի հետ կնքված պայմանագրով 2020 թվականին կստանա չորս «Су-30СМ» կործանիչ: Այդ մասին «Коммерсант»-ին ասել է ավիացիոն արդյունաբերության ընկերություններից մեկի թոփ-մենեջերը:
Ռուսական կողմից «նման պայմանները իրական նվեր են»,- ընդգծել է աղբյուրը:
Հայաստանում իշխանափոխությունից հետո քննարկվում էր վեց «Су-30СМ»-ի գնման , մասին, սակայն բանակցությունների արդյունքում որոշվել է գնել չորս կործանիչ, ասել է «Коммерсант»-ի աղբյուրը:
Սա Հայաստանի պաշտպանության նախարարության հետ կնքված առաջին պայմանագիրն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք: Ռուսաստանի համար «կարևոր է ՀԱՊԿ-ում իր դաշնակցի մոտ դիրքերի ամրության հաստատումը»,- հավելել է նա:
Պայմանագիրը համարվում է առևտրային, և գնումն իրականացվում է վարկի գումարային հաշվով, որը տրամադրել է ռուսական կողմը՝ յուրաքանչյուր օդանավի գինը Հայաստանի համար կլինի այնքան, որքան ռուսական զինված ուժերի համար է: