22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նամուսը գցել են շան դեմը, շունը չի կերել

Արարատ Միրզոյանը տեղափոխվում է կառավարական ամառանոց: Անձամբ է ասել: Մինչդեռ նրա նախորդները ԱԺ ՀՀԿ-ական նախագահներ Սամվել Նիկոյանը,  Գալուստ Սահակյանը, Արա Բաբլոյանը հրաժարվել էին պետության հաշվին տրամադրված «չաղ ու բախտավոր» պայմաններից:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի սիրտը չդիմացավ՝ վերանորոգեց Շարմազանովի «անպիտան» աշխատասենյակը, մյուս փոխնախագահ Լենա Նազարյանն էլ ազատվեց Արփինե Հովհաննիսյանի «մաշված» կահույքից:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բաղրամյան 26-ի «մեկ սենյականոց» համեստ տարածքից տեղափոխվում է Մաշտոցի 47 հասցեի հսկայական շինություն: Ի դեպ, ոչ նախկին, ոչ նոր Սահմանադրության մեջ առաջին տիկին հասկացողություն ամրագրված չէ, հարցը կարգավորվել է այսպես կոչված «ավանդույթի ուժով» : Ոչ «ավանդույթի ուժով» , ոչ օրենքի ուժով մեր երկրում առաջին տիկինները երբեւիցե նման հսկայական տարածք չեն զբաղեցրել, թեեւ միշտ էլ զբաղվել են բարեգործական հասարակական գործնեությամբ:

Ինքն իրեն 104,5 դրույքաչափով պարգեւատրած Արարատի մարզպետին հարցնում են՝ չի՞ զղջում արածի համար, ասում է՝ ինչո՞ւ զղջամ:

Ինչ խոսք, ամեն ինչ օրենքով է, օրենքով:

Հ.Գ. Նամուսը գցել են շան դեմը, շունը չի կերել…

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ