02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքուն ակտիվորեն պատրաստվում է պատերազմի

ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա կառուցել Նախիջևանում: Եթե այս լուրերը համապատասխանում են իրականությանն ու խոսքը գնում է լիարժեք ռազմաբազայի մասին, այլ ոչ թե թուրքական սպաների և այլ մասնագետների մասնակցությանը Նախիջևանի ադրբեջանական առանձին համազորային բանակի ամրապնդմանը, ապա սա լուրջ ահազանգ է թե ՌԴ-ին, թե ՀՀ-ին ու Արցախին: Մի կողմ թողնելով ՌԴ-ի հնարավոր […]

Է՛յ, անագե զինվորիկ, բավական է

Հայոց բանակը դարձավ 27 տարեկան։ Հայկական զինուժը ծնվեց Ադրբեջանի հետ պատերազմում: Մեր բանակը դժվարին կայացման ճանապարհ անցավ՝ քթի տակ զգալով վառոդի հոտը եւ հակառակորդի դավադիր շունչը: Մշտական բանակաշինության արդյունքում Հայոց բանակն այսօր պետության ամենակազմակերպված ու վստահելի միավորներից է: Մեր բանակն այսօր հաղթանակած բանակ է: Հասարակության մաս  կազմող բանակն այդ հասարակության ծնունդն է՝ նրա բարքերի եւ […]

Քառօրյային զոհված հերոսների մայրերն անուշադրության են մատնված

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից հերոսների մայրերը ցավը սրտներում այսօր եկել էին Եռաբլուր՝  հայրենիքի համար զոհված իրենց  որդիների հիշատակը հարգելու: Քառօրյայի զոհված հերոս Արամայիս Հայրապետյանի մայրը  վիրավորված էր՝ ոչ մի շնորհավորական ուղերձ և ոչ մի հատուկ ուշադրություն չի ստացել իշխանությունների կողմից. «Չէ՞ որ մեր 18-19 տարեկան տղաները իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքին: Զոհվածների մեծ մասը եղել […]

Այդ օրը ես նկատեցի մի 60-ամյա կնոջ ատելությամբ լեցուն հայացքը, որ ինձ էր ուղղել. Վազգեն Սարգսյանը սարսափել էր

1996-ի սեպտեմբերի նախագահական ընտրություններից անմիջապես հետո, պաշտպանության նախարար, ամենակարող Վազգեն Սարգսյանը հայկական զորքը՝ տանկերը, իջեցրեց Ազատության հրապարակ: 1996-ի դեկտեմբերին մի հարցազրույցում Վազգեն Սարգսյանը բացատրել է, թե ինչու է բանակը միջամտել Հայաստանի քաղաքական գործընթացներին. -Ատելության այն դոզան, որ կար մեր հասարակության մեջ (սեպտեմբերյան դեպքերի-խմբ.), ինձ հուսահատության հասցրեց: Քաղաքացիական պատերազմը կանխելու մտադրությամբ գնացի Թատերական հրապարակ: Ուզում էի ժողովրդին համոզել, […]

Փչացրիք, ավիրիք, ոչնչացրիք… Տերն անպատասխան չի թողնելու

Ոլորտ առ ոլորտ. -Ինսիտուտ առ ինստիտուտ. -Անհատ առ անհատ. -Հոգի առ հոգի… -Մարդ առ մարդ -Փչացրիք, ավիրիք, ոչնչացրիք… -Ձեր պատկերի նման սարքիք… -Հասաք Պարգեւ սրբազանին ու Վիտոյին?… -Սապլյակներ… Հ.Գ. Ժող ջան, չեք ուզում ընդունել?, որ մենք ենք մեղավոր… -Բա ընչի մի հատ`  -Տղա-աղջիկավարի դուրս չեկանք փողոց. -Գոռայինք` ճչայինք էդ անասունների վրա.. Հ.Գ. -Նստել ֆեյսբուքում թիթեռ […]

Խոզի միս չկա, խառը կանաչի կերեք, կարագը թանկա` լոբի կերեք

«Խոզի միս չկա, խառը կանաչի կերեք, կարագը թանկա ` լոբի կերեք, ո՞վ է ասել, որ օգտակար չի»,-սրանք նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթներից մանանեխի հատիկի չափ մեջբերումներ են:  Խաղադրույք կատարելով պարզ ու հասարակ մարդկանց հավատի վրա՝ ընդդիմադիր Փաշինյանն այսօր իշխանության ղեկին է: «Մերժիր Սերժին» կարգախոսը Նիկոլ Փաշինյանը սահուն հանգեցրեց «Նիկոլ վարչապետ» հատատուն հանգման, որի այլընտրանքը […]

Թանկարժեք նվերներ Օսիպյանին՝ ռուսաստանցի օլիգարխից

Մամուլը տեղեկություն է շրջանառում, թե ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը թանկարժեք Տոյոտա մակնիշի մեքենա է նվեր ստացել իր հովանավոր ռուսաստանցի օլիգարխ Մոնախից՝ Սերգեյ Համբարձումյանից: Սա միակ նվերը չէ Օսիպյանին: Գործարարը ոստիկանապետին նաեւ էլիտար շենքում բնակարան է նվիրել Դավիթաշեն թաղամասում:  Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հենց Մոնախն է Օսիպյանին պահում ոստիկանապետի պաշտոնին: Ավելին, ռուսաստանցի այս օլիգարխը 2018թ. իշխանափոխության ֆինանսական […]

Ոչ մի բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք. Յուրի Խաչատուրովին դիմավորեց Դավիթ Տոնոյանը

Բանակի կազմավորվան 27-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով քիչ առաջ «Դվին» հյուրանոց է ժամանել նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նրան դիմավորեց եւ ներս հրավիրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Լրագրողների հետ զրույցում նա զինվորներին մազթեց առողջություն հաղթանակ, այլ հարցերի չպատասխանեց: «Առողջություն, հաղթանակ, ոչ մի բանից թող չվախենան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի