09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ներիշխանական գզվռտոցն արդեն սկսվել է /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ նախարարությունների կրճատումները լինելու են և այն ինչ մենք հիմա ունենք ապագա նախարարությունների և կառավարության հիմքն են:

«Եթե հաշվի չառնենք նախարարությունների կառուցվածքային փոփոխությունները, ապա կադրային առումով մեծ փոփոխություններ չունենք»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վիգեն Հակոբյանը::

Քաղտեխնոլոգը նկատեց՝ կան ոլորտներ, որտեղ նշանակումներ անելիս Նիկոլ Փաշնյանը չի դիմել ռիսկի և պաշտոնի է նշանակել գործի գիտակ մարդկանց: Ըստ Հակոբյանի նման նշանակումներից են՝ Պաշտպանության Նախարարության, ՊԵԿ-ի, Կենտրոնական Բանկի, ԱԱԾ-ի նշանակումները:

«Մնացած ոլորտներում, որտեղ օպերատիվ առումով նման խնդիրներ չունեինք, նշանակվեցին մարդիկ, ովքեր պարզապես ակտիվ են եղել հեղափոխության ընթացքում: Մենք հիմա ականատես ենք մի պրոցեսի,  երբ բավականին լուրջ պայքար է սկսում իշխանության ներսում  տարբեր ազդեցության խմբավորումների մեջ»,-նշեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ