22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նավից՝ պարահանդես․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրել է․ «Ազգային ժողովի աշխատակազմում կրքեր են հասունանում։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ ԱԺ-ում դե ֆակտո աշխատակազմի ղեկավարի գործառույթներն իրականացնում են «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Աննա Կարապետյանը և Արարատ Միրզոյանի նախկին խորհրդական Քրիստինե Գրիգորյանը։

Այս հանգամանքն ԱԺ աշխատակազմի աշխատակիցների դժգոհությունն է հարուցել, որովհետև, ըստ էության, երկու կանայք էլ նախկինում աշխատել են ԱԺ-ում և հիմա իրենց պատկերացումներով և սեփական նախասիրություններով են առաջնորդվում՝ ում հեռացնել աշխատանքից և ում թողնել։

Մեր տեղեկություններով՝ Աննա Կարապետյանը մինչ թավշյա հեղափոխությունը երկու տարի եղել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականը։

Ընդ որում՝ ԱԺ նախկին նախագահներից մեկին սպասարկող խոհարարական անձնակազմի անդամներից մեկը նրա քույրն էր և Հ. Սահակյանին խնդրել էր, որպեսզի կես դրույքաչափով Աննա Կարապետյանին աշխատանքի տեղավորեն։

Վերջինս առաջին մասնագիտությամբ երաժիշտ է,  Երևանի Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիան է ավարտել,  իսկ երկրորդ՝ իրավաբանի կրթությունը նա ստացել է  կոոպերատիվ բուհերից մեկում։ Իսկ Քրիստինե Գրիգորյանը եղել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը,  ԱԺ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (2012-2014թթ.) նախագահ Դավիթ Հարությունյանի օգնականը, ապա աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ որպես Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ։

Ընդ որում, այս երկու կանայք աշխատակազմի նորանշանակ ղեկավարի մոտ  ներկայացել են՝ որպես Ազգային ժողովի աշխատակազմի «գիտակներ», այնինչ իրականում իրենք լայն իմաստով աշխատակազմի հետ բացարձակապես չեն շփվել։

ԱԺ աշխատակազմի աշխատակիցների մոտ ակնհայտորեն ցույց են տալիս, որ դե ֆակտո աշխատակազմի ղեկավարն Աննա Կարապետյանն է, և ինքն է ամեն ինչ որոշում։

Ըստ նույն աղբյուրների՝ գործող աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն արդեն իր դժգոհությունն է հայտնել, որ, եթե Աննա Կարապետյանը շարունակի իրեն այդկերպ դրսևորել և իրավունքներ ճոճել, ապա ինքը կհրաժարվի զբաղեցրած պաշտոնից։

Ակնհայտ է, որ իշխանական ճամբարում կադրային սով է, և որևէ մեկը չի տիրապետում աշխատանքին և տրված լիազորություններին. այդ իսկ պատճառով այս երկու կանայք «կառավարում» են աշխատակազմը՝ պատուհաս դառնալով փորձառու աշխատակիցների գլխին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ