14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Իրենց սկուտեղի վրա չի տրվել իշխանությունը՝ իրենց սոված ու չկայացած մանկության չկատարված կայֆերը կյանքի կոչելու համար

Այս իշխանությունները համառորեն չեն ցանկանում հասկանալ, որ իրենց սկուտեղի վրա չի տրվել իշխանությունը՝ իրենց սոված ու չկայացած մանկության չկատարված կայֆերը կյանքի կոչելու համար, չի տրվել իշխանությունը, Սոսի ցիրկի ծաղրածուների հետ մրցելու համար, չի տրվել իշխանությունը՝ ամեն հարցում անգամ նախկինների հետ համեմատվելու համար, այլ տրվել է այդ իշխանություն կոչեցյալը, որպեսզի լուծեն հայ հասարակության ամենակարևոր հարցերից մեկը, լուծեն սոցիալական հարցերը ու բարձրացնեն մարդկանց կյանքի կենսամակարդակը։

Իսկ այս իշխանություններրը ոնց որ թե ամեն ինչ սխալ են հասկացել, որ ափաշքյարա զբաղված են միայն իրենց կենսամակարդակի բարձրացմամբ։ Ու չեն հասկանում, որ իրենց տրված վստահության լիմիտը անսպառ չէ, այն ինչ-որ պահի շատ կտրուկ կավարտվի, ու եթե այդ հարցերը չգտան իրենց լուծումը, ապա իրենք չեն մերժվելու նույն Սերժի պես, քանի որ Սերժի հետ հասարակության լայն շերտերը երբեք հույսեր չեն կապել ոչ էլ սիրել են, իրենց հետ կկատարվի այն, ինչը կլինի շատ ու շատ տխուր․․․»:

Արգիշտի Կիվիրյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ