20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյան-Ալիև հանդիպումից որևէ դրական սպասելիք ակնկալել չեմ կարող /տեսանյութ/

1992 թվականից հետո մենք որևէ անգամ չենք համարել, որ պատերազմը որևէ օր ավարտվել է։ Տեսնելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ մենք իրավունք չունենք պատերազմն ավարտված համարելու, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը։ «Երեք տարի առաջ […]

Խաղաղություն այս հողին ու ջրին, հիշենք բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին և շարունակում են ապրել անմահության մեջ. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ապրիլի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող՝ «Կատարո» գինու գործարան: Նախագահ Սարգսյանը Բակո Սահակյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, որտեղ «Կատարո»-ի հիմնադիր տնօրեն Էդիկ Ավետիսյանը և որդին պատմել են իրենց անցած ճանապարհի և ապագա ծրագրերի մասին: Գործարանն Ավետիսյանների ընտանեկան բիզնեսն է։ […]

Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել քաղաքականությունը. Արմեն Աշոտյան

Ակտիվ քաղաքականությունը չի ենթադրելու պարզապես միանվագ լրատվական առիթ: Ինչպես արդեն ասել եմ, նախագահը չի լքել քաղաքական դաշտը և չի էլ պատրաստվում լքել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արմեն Աշոտյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի սպասվելիք հայտարարության մասին: Աշոտյանի խոսքով, այնքան շատ հարց է կուտկվել, որ իրեն էլ են որոշ հարցերի հանրային պատասխանները շատ հետաքրքրում, չնայած […]

Սերժ Սարգսյանի խոսքը շուտով դառնալու է Հայաստանի քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս

Մի քանի շաբաթ առաջ մենք չէինք ասում շուտով, իսկ հիմա ասում ենք շուտով: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրապետական Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է ի վերջո երրորդ նախագահը խոսելու: «Ես հասկանում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը սպասված է և պահանջված: Նրա՝ այս գրեթե մեկ տարվա լռությունը պակաս խոսուն և արտահայտիչ չէ, քան՝ […]

Անկախ բոլոր իրավիճակներից՝ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին /տեսանյութ/

Անկախ բոլոր իրավիճակներից՝ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին, այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ «Հակառակորդը նենգ է, վտանգը մեծ է, մեր համար Արցախի հարցը կենսական է, մեր երկրի գոյատևման հարցն է, մեր ժողովրդի առաջընթացի, մեր ինքնության հարցն է։ Որևէ բան չի […]

Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ. Սերժ Սարգսյանը Եռաբլուրում է /տեսանյութ/

ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց 2016թ. ապրիլյան զոհերի հիշատակին։ Պանթեոն ժամանելով՝ Սերժ Սարգսյանը դիմեց լրագրողներին՝  «Ես խնդրում եմ չխանգարել»։ Երրորդ նախագահն արձագանքեց միայն մեկ հարցի, երբ լրագրողը խնդրեց մեկնաբանել մեղադրանքները, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել։ «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ», – ասաց Սերժ […]

Եվ՛ խաղաղության պետք է պատրաստ լինենք, և՛ պատերազմի, որովհետև ընտրությունը մերը չէ /տեսանյութ/

Կարող ենք խոսել քաղաքականության մասին ու «իրար միս ուտել» տարվա բազմաթիվ օրերին, բայց այս օրը ներքաղաքական օրակարգ շոշափելու ոչ պահն է, ոչ տեղը, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Այսօր չեմ ուզում շատ շոշափել ներքաղաքական օրակարգը՝ ո՛չ օրն է, ո՛չ պահը, ո՛չ տեղը։ Մենք կարող ենք խոսել […]

Մանվելից հետո՝ Սասունը

Ապրիլի 7-ին տեղի է կունենա ԵԿՄ համագումարը, որի ժամանակ կընտրվի միության նոր նախագահը: Այսօր տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության փակ նիստը, որի ընթացքում էլ քննարկվել է ԵԿՄ նախագահի թեկնածության հարցը:  ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:  

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին

Հարգանքի տուրք Հայրենիքի զինվորների` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անմահ հիշատակին` Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Հավերժ փառք և խոնարհում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը: 

Չի կարելի թիրախավորել մեր բանակը և մեր անվտանգությունը՝ դիվիդենտներ հավաքելու համար /տեսանյութ/

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ պատերազմի վտանգը միշտ կա և այդ վտանգը չի նահանջել երբեք էլ:  «Թուրք-հայ պատերազմը միշտ կա»,-ասաց Գևորգյանը:: «Պատերազմի վերսկսման խնդիրը կախված  է մեր ներքին քաղաքականությունից: Ինչքան մենք մեր քայլերի մեջ կլինենք ավելի միասնական այնքան հակառակորդը կկարողանա ըստ դրա գնահատել մեզ հետ գործ ունենալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի