23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի խոսքը շուտով դառնալու է Հայաստանի քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս

Մի քանի շաբաթ առաջ մենք չէինք ասում շուտով, իսկ հիմա ասում ենք շուտով: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրապետական Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է ի վերջո երրորդ նախագահը խոսելու:

«Ես հասկանում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը սպասված է և պահանջված: Նրա՝ այս գրեթե մեկ տարվա լռությունը պակաս խոսուն և արտահայտիչ չէ, քան՝ հնավարո հարցազրույցը: Ամեն ինչ ունի իր ժամանակը, իր քաղաքական տրամաբանությունը, այդ տրամաբանության մեջ նա խոսելու է: Նա շատ լավ գիտի հարցի պատասխանը, թե ինչու էր ինքը սխալվել, իսկ Նիկոլը՝ ճիշտ: Նա ունի իր գնահատականներն Արցախյանի հարցի կարգավորման, հայաստանյան ներքաղաքական կյանքի, տնտեսական զարգացմանը վերաբերյալ: Մի բան կարող եմ ասել, որ դժվար կլինի մեկ ելույթով ծածկել նախագահից ակնկալվող այն հարցերի շրջանակը, որոնցից յուրաքանրյուրը գուցե առանձին մեկնաբանության կամ հարցազրույցի թեմա կարող է դառնալ: Բայց Սերժ Սարգսյանի խոսքը շուտով դառնալու է Հայաստանի քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս, ես նորից հավաստիացնում եմ ձեզ»,-ասաց նախկին պատգամավորը:

Աշոտյանը հերքեց տեղեկությունները, թե Սարգսյանը խոսելու է ռուսական լրատվամիջոցներից մեկով՝ նշելով, որ վերջինս խոսելու է հայկական լսարանի հետ. «Ֆորմատի մասով այս պահին որևէ մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ քննարկվում են տարբեր ձևաչափեր: Արդեն ունենք մեկ տասնյակ հրավերներ տարբեր հեռուստաընկերությունների և առցանց լրատվականների կողմից այդ հարցազրույցները կազմակերպել իրենց հետ: Վստահ եմ, որ էլի կլինեն բազմաթիվ հրավերներ: Այո, այդ խոսքը շատ սպասված է: Մենք նրա հետ խոսում ենք գրեթե ամեն օրը, սակայն հավատացեք ինձ էլ է հետաքրքիր լսել նրա հանրային խոսքը երկրի առջև կանգնած բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Ես էլ եմ շահագրգիռ, որ այդ խոսքը լինի հնարավորինս հասանելի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ