23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյան-Ալիև հանդիպումից որևէ դրական սպասելիք ակնկալել չեմ կարող /տեսանյութ/

1992 թվականից հետո մենք որևէ անգամ չենք համարել, որ պատերազմը որևէ օր ավարտվել է։ Տեսնելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ մենք իրավունք չունենք պատերազմն ավարտված համարելու, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը։

«Երեք տարի առաջ տեղի ունեցածն աշխարհին ցույց տվեց, որ ցանկացած ժամանակահատվածում հայ ժողովուրդը կարող է միաբանվել, երբ խնդիրը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը։ Ես խոնարհվում եմ մեր զոհերի, նրանց մայրերի առջև։ Ապրիլյան պատերազմը դաս էր ոճրագործներին, որ չի կարելի նման լեզվով մեր երկրի հետ խոսել», – ասաց նախկին խորհրդարանականը։

Հարցին՝ պատրաստ է արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի հարցում խորհրդակցել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե վերջինս նման առաջարկով հանդես գա, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.

«Երբ հարցը վերաբերել է Արցախին կամ հայ-թուրքական հարաբերություններին, որևէ մեկս ընդդիմադիր կեցվածք չենք ունցել, եղել ենք միասնական։ Արցախի հարցը միասնական պետք է լինի, և խնդիրն ազգովի պետք է լուծվի։ Առանց Արցախի ժողովրդի և իշխանությունների կարծիքը լսելու ոչ մի քայլ չի արվել»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպես է գնահատում Փաշինյան-Ալիև հանդիպումը, ինչին ի պատասխան՝ Բաղդասարյանը նշեց, որ որևէ դրական սպասելիք ակնկալել չի կարող։

«Չկա ընդհանուր դաշտ, որտեղ հնարավոր լինի ընդհանրություն գտնել», – ասաց նա։

Իսկ տեսնո՞ւմ է պատշաճ քննություն անցկացնելու կարիք՝ բացահայտելու և պատժելու ապրիլյան պատերազմի մեղավորներին, հարց ուղղեցին ԶԼՄ-ի ներկայացուցիչները։

«Ես խորհուրդ կտամ՝ եթե այլ գործ չունեն, զբաղվեն այդ գործով, եթե այլ գործ ունեն, թող զբաղվեն ավելի լուրջ գործերով։ Արցախը և Հայաստանը մեր ընդհանուր հայրենիքն են, և մենք պարտավոր ենք մտահոգված լինելու նրանցով»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ