10 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել քաղաքականությունը. Արմեն Աշոտյան

Ակտիվ քաղաքականությունը չի ենթադրելու պարզապես միանվագ լրատվական առիթ: Ինչպես արդեն ասել եմ, նախագահը չի լքել քաղաքական դաշտը և չի էլ պատրաստվում լքել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արմեն Աշոտյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի սպասվելիք հայտարարության մասին:

Աշոտյանի խոսքով, այնքան շատ հարց է կուտկվել, որ իրեն էլ են որոշ հարցերի հանրային պատասխանները շատ հետաքրքրում, չնայած այն բանին, որ ինքը գրեթե ամեն օր նախագահի հետ խոսում է. «Դա միանվագ չի լինելու, ակտիվ քաղաքականությունը ենթադրում է պարբերականություն: Նախագահների դեպքում կա որոշակի պարբերականություն: Օրինակ դուք չեք ակնկալու չէ՞, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն ամեն օր հարցազրույց են տալու»:

Նախկին պատգամավորը հայտնեց, որ Սերժ Սարգսյանից լինելու է բանավոր խոսք՝ չբացառելով նաև գրավոր խոսքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ