26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիային պաշտոնապես որևէ պահանջ չներկայացնելու քարոզ «Հանրայինի» եթերում

Լևոն Զուրաբյանի թեզերը Հ1-ով պղծում են օրվա խորհուրդը: Դրանք, ըստ էության, ցեղասպանության հարցում լևոնիզմի հիմնական խորքային թեզի` Թուրքիային պաշտոնապես որևէ պահանջ չներկայացնելու քարոզն է: Ապրիլի 24-ին նման խոսք հնչեցնելը հիմնական ալիքով` գրոտեսկ է և վիրավորանք ոչ միայն զոհերի հիշատակին, այլև մեր` ապրողներիս արժանապատվությանը: Ամենավատ երազում անգամ դժվար է նման բան պատկերացնելը: Հայկ Մարտիրոսյան քաղաքագետ

Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց բացի նաև հանցագործություն է. Վիգեն Սարգսյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր հարգանքի տուրքը մատուցեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության, ցեղասպանության ճանաչման հարցը համազգային կարևորագույն խնդիրներից մեկն է և, քանի որ Թուրքիան չի առերեսվել սեփական պատմության հետ, այդ հանցագործությունը շարունակվելու է մնալ Հայաստանի անվտանգության համակարգի անբաժան մասը, նշեց Վիգեն Սարգսյանը: Վերջրնս հիշեցրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված […]

Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել: Այս մասին «Ռունա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին: «Միջնորդությունը պաշտոնապես ներկայացվել է, պատշաճ կերպով ձեւակերպվել է: Որոշումը (քաղաքական ապաստանի տրամադրման,–խմբ.) կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա հիմքերը կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- ասել է […]

Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին. Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու բոլոր նրանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան: Հիշատակի այս օրը մենք […]

Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվում. Գալուստ Սահակյան

Ժամանակը կգա եւ Սերժ Սարգսյանը կխոսի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Դիտարկմանը, թե գուցե կարծում է, որ ինքը դեռ սխալ է, դրա համար չի խոսում, Գալուստ Սահակյանն ասաց. «Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվում: Նա նման բան չի հայտարարել եւ երբեք էլ չի սխալվել»: Հիշեցմանը, […]

Եթե Հայաստանի իշխանությունները, ԱԳ նախարարը Մասիս սարի գագաթից ասի՝ հիշում ու պահանջում է, դրանից բան չի փոխվելու. Արամ Սարգսյան

«Ես այսօրվա խորհուրդը համարում եմ այն, որ մենք պետք է լինենք ուժեղ, խելացի, ճկուն, որպեսզի ոչ միայն նման բան թույլ չտանք, այլև մեր հայրենիքից այլևս երբեք ոչինչ չկորցնենք: Սա պետք է լինի մեր օրվա խորհուրդը»: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Մենք չպետք է նայենք՝ Էդրողանն ինչ ասաց, աշխարհը […]

Սերժ Սարգսյանը թոռան հետ այցելեց Ծիծեռնակաբերդ /տեսանյութ/

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նա եկել է թոռան հետ։ Սերժ Սարգսյանին ուղեկցում են նաև  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։ Լրագրողների բազմաթիվ հարցերին, թե ինչպե՞ս կգնահատի Նիկոլ Փաշինյանի իշխանության մեկ տարին, կամ ճի՞շտ է, որ Միքայել Մինասյանը վերադառնում է […]

Հայոց ցեղասպանություն չկա, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինելու. թուրք ազգայնական գործիչը սպառնում է

Թուրքիայի  ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İyi)՝ Տրապիզոն նահանգի Արաքլը քաղաքի գրասենյակի գործադիր խորհրդի անդամ Թունջայ Սեյդիօղլուն իր թվիթերյան էջում գրառումներ է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Սեյդիօղլուն, նախ հերքել է ցեղասպանության փաստը, ապա հայերին սպառնացել նոր ցեղասպանությամբ: Սեյդիօղլուն մասնավորապես գրել է. «Հայոց ցեղասպանություն գոյություն չունի: Սակայն դա չի նշանակում, որ չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի