Երկրի նախագահի և վարչապետի մոտ գարնանային սրացումներ են /տեսանյութ/
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտին-Փաշինայն չկայացած հանդիպման մասին Չեմ պատրաստվում չարախնդալ Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև այդպես էլ չկայացած հանդիպման առիթով: Վերջիվերջո, մեր ռազմավարական գործընկեր պետության հետ օրեցօր կուտակվող և երևացող խնդիրները անհանգստացնում են նաև ինձ: Սակայն նյարդայնացնում է հայ ժողովրդին մոլորության մեջ գցելու, կներեք՝ “էշի տեղ” դնելու, […]
Սպասվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հարցին, թե Չինաստանի ղեկավարից բացի էլ ով է մասնակցելու ֆորումին, Պեսկովն ասել է, որ սպասում են ՀՀ վարչապետին:
«Նազենի Ղարիբյանը գիտի, որ Օպերայի թատրոնի կողմից մերժված անձ է և որոշում է հանկարծ իր մոտ անել նիստը և իրեն ընտրում է խորհրդի նախագահ»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց դիրիժոր Հարություն Արզումանյանը: Վերջինս փաստեց՝ Նազենի Ղարիբյանը Վիքիպեդիայի իր կեսագրությունից ջնջել է այն տվյալը, որ ինքը Ֆրանսիայի քաղաքացի է, այնուհետև կրկին վերականգնել է այն: Ավելին՝ տեսանյութում:
Հայաստանի վարչապետը անհիմն է մեղադրել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին «բելովեժյան դավադրության» մեջ։ Այս մասին Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունները Նազարբաեւի հասցեին վկայում են այն մասին, որ նա եւ վարչապետի խորհրդականները չգիտեն, թե որ երկիր են գնում եւ ում հետ են հանդիպում։ «Ստիպված […]
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աշխատանքային այցի ընթացքում ուղեկցող լրագրողների հայտնի է դարձել, որ Փաշինյանը որոշել է չմասնակցել մի շարք օրակարգային միջոցառումների ու վերադառնում է Հայաստան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում աշխատանքային այցի շրջանակում նախատեսված որոշ միջոցառումներն ու որոշել է շտապ վերադառնալ Հայաստան։ Նուր-Սուլթանից այս մասին հաղորդում է Factor.am-ի թղթակիցը։ […]






























