10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մանվել Գրիգորյանի վիճակը այժմ ծայրահեղ ծանրից ծանր է. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվել է հունիսի 6-ի լույս գիշերը, ժամը մոտ 02.00-ին, ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը:

 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում շաքարն այնքան բարձր է եղել, որ այնտեղի բժիշկների խոսքով` չեն կարողացել որոշել, ապարատը ցույց է տվել բարձրագույն թիվ (high), շտապօգնություն է գնացել, շտապօգնության գլյուկոմետրը error է տվել։ Տեղափոխել են մեզ մոտ։ Մեզ մոտ հաստատվել է, որ իր մոտ եղել է հիպերգլիկեմիկ վիճակ, պրեկոմա։ Ստացել է համապատասխան բուժումը, վիճակը այժմ ծայրահեղ ծանրից ծանր է»,–նշեց նա։

Արտակ Մանուկյանի փոխանցմամբ՝ Մանվել Գրիգորյանը միանգամից հոսպիտալացվել է ռեանիմացիոն բաժանմունքում. «Հիմա էլ է այդ բաժանմունքում, իսկ թե ինչքան կգտնվի այնտեղ, չեմ կարող ասել»։

ԲԿ–ի փոխտնօրենի խոսքով՝  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ն չունի բավարար հագեցվածություն այդպիսի հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից  տեղափոխել են «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։  Պաշտպանների պնդմամբ՝ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել առանց բժիշկների համաձայնության։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ