23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալաված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):

Տեղեկությունը հաստատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա նշեց, որ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նշենք, որ երեկ նրա պաշտպանը  բողոքարկել է Պետրոսյանին ձերբակալելու որոշումը: Մեր տեղեկություններով` Պետրոսյանը այս գործի շրջանակում նախկինում հարցաքննվել է վկայի կարգավիճակով եւ «Մարտի 1–ի» գործով մեղադրյալներից մեկի դեմ ցուցմունքներ տվել։ Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Նշենք, որ մինչ այս պահը «Մարտի 1–ի» 10 սպանությունների համար որեւէ անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ