17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան հունիսի 7-11-ը Նախիջևանում «Անխախտ եղբայրություն 2019» խորագրով համատեղ զորավարժություններ կանցկացնեն, գրում է haqqin.az-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով: Զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում նախօրեին Ումիդ կամրջի վրա տեղի է ունեցել երկու երկրների պետական դրոշների փոխանակման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին […]

Ժողովրդի պահանջո՞վ, իսկ ու՞մ շահերի համար

«Հայաստանում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է, շուտով այն կներկայացվի հանրային քննարկման». այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:   Հետաքրքիրն այն է, որ հանկարծ պարզվում է, որ նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է ամիսներ առաջ, մինչդեռ վեթինգի գաղափարը շրջանառվեց ընդամենը օրեր առաջ: Ավելին. պարզվում է, որ նախագիծը վերջնականացման փուլում է, և ԱԺ […]

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է, հայտնում է РИА Новости-ն: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջնային է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար: Սա այն պատմությունն է, որում Ռուսաստանը խաղում է կարգավորման խթանողի դերը և, կարծում եմ, առավելագույն արդյունավետությամբ է դա անում: Ինչ-որ բան ստացվում […]

Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ. Արարատ Միրզոյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: ԱԺ ներկայիս կազմն արդեն երկու անգամ մերժել է Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված՝ Գոռ Հովհաննիսյանի և Արթուր Վաղարշյանի թեկնածությունները: Վահե Գրիգորյանի թեկնածությունը մեկ անգամ մերժել է նախորդ գումարման խորհրդարանը: Շրջանառվող լուրերի համաձայն, «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նոր անդամի պաշտոնում ցանկանում է տեսնել […]

Ես կողմնակից եմ՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին․ ԲՀԿ-ական պատգամավոր

Ես կողմնակից եմ՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը։ Նա մասնավորապես նշել է, որ կողմ է՝ վեթինգ իրականացվի թե՛ դատաիրավական ոլորտում, թե պատգամավորների նկատմամբ։ Ապա պատասխանելով հարցին, թե արդյոք որպես պատգամավոր կողմ է այն ակցիային, որ եղավ դատարանների առաջ, ասում են՝ այն չպետք է արվեր, նա նշեց․ «Գիտեք, եթե […]

Քանի դեռ վարչապետը տվյալ անձի հետ շահագրգռություն չունի գործին ընթացք չեն տալիս: Ոչինչ չի փոխվել. փաստաբան /տեսանյութ/

«Որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել իրավական համակարգում: Եթե ամիսներ առաջ կար որոշակի փոփոխություն, հիմա որեւէ փոփոխություն չկա»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Հակոբ Ճարոյանը: Վերջինս հաղորդում  տվեց դատախազի կառաշք վերցնելու մասին, նշելով, որ եւ նախորդ իշխանության օրոք, եւ այսօր հաղորդումներ է տվել, որոնց դատախազությունը նույն պատասխանն է տալիս՝ նույն տեղապտույտն առաջացնելով: «Քանի դեռ վարչապետը տվյալ անձի […]

«Փաստորեն, Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ծննդյան առիթով նվեր մատուցեց».Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ծննդյան առիթով նվեր մատուցեց: Պետությունն, ավաղ, դարձել է մեկ դերասանի թատրոն, սահմանադրական բոլոր ինստիտուտները՝ պարզապես դեկորացիա: Նախագահ, Ազգային Ժողով, իրավապահ մարմիններ՝ ընդամենը մի էժանագին ներկայացման ռեկվիզիտներ են: Պետության քայքայումը հենց այդպես է լինում, երբ պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանցից շատերը իրենց տեղում […]

Խիստ կանխատեսելի է զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ. Վահե Գրիգորյան

Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախագահի կողմից իր թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելուն: «Սիրելի ընկերներ, Այսօր առավոտյան Հանրապետության նախագահի որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար իմ թեկնածությունն առաջարկվել է Ազգային ժողովին (պաշտոնական հաղորդագրությունը ներքեւում)։ Սահմանադրական դատարանի, մասնավորապես, եւ սահմանադրական արդարադատության մասին, ընդհանրապես, իմ պատկերացումները, ծրագիրը, մոտահար եւ հեռահար տեսլականները կներկայացնեմ առաջին իսկ ժամանակային հնարավորության […]

Ոստիկանները Նարեկ Մալյանին թույլ չեն տալիս ակցիա իրականացնել «Սորոսի» գրասենյակի մոտ

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումը հայատարարել է, որ ինքնաբուխ ակցիա է իրականացնում «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի գրասենյակի դիմաց:  «Խաղաղ ակցիային մասնակցելը չունի որևէ իրավական հետևանք, իսկ եթե այդպիսիք փորձեն սարքել, ապա ողջ պատասխանատվությունն ինքնակամ ստանձնում է Նարեկ Մալյանը», – գրել էր շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։ Երբ նա փորձեց մոտենալ հիմնադրամի գրասենյակին, ոստիկանները, հրելով, քաշքշելով, փակեցին վերջինիս ճանապարհը։ «Ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի