19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցվել

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 4-ի որոշմամբ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցել:

Վարույթը հարուցվել է Փաստերի ստուգման հարթակի «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» հրապարակման հիման վրա, որով հետաքննություն էր ներկայացվել՝ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա կեղծ տվյալների և անճշտությունների մասին։

Ինչպես հաղորդում են հանձնաժողովից, հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 3-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ