22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բակո Սահակյանի «գլուխը ջարդելը» բռնության կոչ է. Անդրանիկ Քոչարյան

Ծեծը քրեորեն հետապնդելի արարք է, և պատկան մարմինները պետք է անմիջապես համապատասխան արձագանք տան կատարվածին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով ՀԱԿԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծելու դեպքին:

Հիշեցնենք՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության շատ անդամներ, այդ թվում՝ հայտնի անձինք, մասնավորապես, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության խմբագիր Գեղամ Մանուկյանը, հայտարարել էին, որ հենց իրենք են ծեծել Հարությունյանին: 

Վերջինին ծեծելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Քոչարյանը չի կարծում, թե Հարությունյանին ծեծելու փաստը սոցցանցերում նաև Դաշնակցության նկատմամբ տարածվող ատելության քարոզի հետևանքն է:

«Ի՞նչ հետևանք: Սա կոնկրետ գործողություն է, որն իր մեջ բռնություն է պարունակում: Հետևանք՝ ինչի՞ն: Հետևանք, եթե նայենք, կգնանք Տիգրան Մեծի ժամանակներ», – լրագրողի հարցին ի պատասխան հայտարարեց Քոչարյանը:

Մեկ այլ լրագրող նկատեց, որ իշխանության կողմնակիցները սոցցանցերում ատելություն են տարածում և հետաքրքրվեց՝ հնարավո՞ր չէ, որ առաջին քայլն անի իշխանությունը և իր կողմնակիցներին հետ կանգնեցնի ու չտարածվեն բացասական լիցքեր:

«Ես բռնությունների նկատմամբ բացասական դիրքորոշում ունեմ: Բռնության կոչերը պետք է դատապարտել: Բայց բռնության մասին առավոտից իրիկուն տարբեր հեռուստաալիքներ են լուսաբանում, տարածում: Ի վերջո, ես տեսա, թե ոնց էր կոնկրետ անձնավորությունը խոսում…Դա ոչ թե բռնության կոչ էր, այլ կոնկրետ գործողության կոչ: Ի՞նչ է նշանակում, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կկանգնեցնեն … կանգնեցնելու ի՞նչ տարբերակներ էր հուշում հայտնի պերսոնաժը (նկատի ունի Գեղամ Մանուկյանին): Այդ պերսոնաժը «Վահան Հովհաննիսյան 31» գործով, երբ փախած էր էլի ինչ-որ բաներ էր հնչեցնում: Մենք հոկտեմբերի 27 տեսած երկիր ենք, պետք է լինենք ուշադիր, դատապարտենք ցանկացած բռնության կոչ», – հարցին ի պատասխան ասաց Քոչարյանը:

Հստակեցված հարցին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը ջարդելը» բռնության կո՞չ է, Քոչարյանը դրական պատասխան տվեց.

«Գլուխ ջարդելը բռնության կոչ է»:

Նշենք, որ նման կոչ Ազատության հրապարակի հարթակից հնչեցրել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ