23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Երեկ բացահայտվեց Փաշինյանի հերթական սուտ լուրը». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ահա՝ որտեղ է թաքնված վարչապետի այսօրվա նյարդայնության պատճառը:

Քիչ առաջ ամենաիշխանական կայքերից մեկում կարդացի մի վերլուծություն-քարոզչություն, որի նպատակն է ցույց տալ, թե ինչքան վատն են նախկինները:

Հաշվի առնելով կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի, մեղմ ասած, նյարդային վարքագիծը և ուղիղ, իսկ իրականում շփոթված հանձնարարականները, ակնհայտ է, որ իշխանությունը որոշել է կոշտ հակահարված տալ իրեն քննադատողներին:

Երբ իշխանությունը մարդկանց ու երկրի վիճակը լավացնելու փոխարեն անվերջ խոսում է նախկիններից, նշանակում է՝ ասելիք ու անելիք չունի:

Շատ վատ է, որ վարչապետը ցայտնոտի մեջ է ընկնում, երբ մի քանի կայք իրեն քննադատում են:

Բա մեր ջանը քա՞ր էր, պարոն Փաշինյան: Ինչ ասես՝ գրում էին. է՛լ Հունաստանի կղզի, է՛լ Սանկտ-Պետերբուրգում հյուրանոցներ, է՛լ թալանած միլիոններ…

Հիմա այսօր իշխանությունը նյարդայնացել է, թե մամուլում ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների վերաբերյալ ոչ հավաստի նյութ է գնացել, և սա հայտարարում են հարձակում ՀՀ-ի վրա:

Ե՛վ նախկինում, և՛ այսօր, զրպարտությունն ու անձնական վիրավորանքով խոսելը դատապարտել եմ և դատապարտում եմ:

Բայց էդ որ հիմա ժողով եք անում, բա չէի՞ք հիշում, որ դուք եք մեր երկրում ֆեյք լուրերի տարածումը խրախուսել տարիներ շարունակ:

Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապին դուք էիք ամբիոն բարձրացրել, դուք էիք 9 տարեկան երեխու շուրթերով հայհոյում Արցախի հերոսներին…
Ես չեմ բաժանել հասարակությունը սևերի և սպիտակների, այլ՝ դուք:

Հ.Գ. Անհասցե հայտարարություններին էլ վերջ տվեք: Վերջապես գիտակցեք, որ երկրի ղեկավար եք:

Հ.Հ.Գ. Երեկ պարզվեց, որ նախկին իշխանությունները լավ էլ Արցախի ղեկավարությանը տեղեկացրել են բանակցային գործընթացի մանրամասներին:

Բացահայտվեց Փաշինյանի հերթական ֆեյք լուրը:

Ահա՝ որտեղ է թաքնված Փաշինյանի այսօրվա նյարդայնության պատճառը»:

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ