15 Մարտի, Saturday, 2025
KFC

Չէ՛, Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի այս տապալումների և ձախողումների հետ… այդ սեւազգեստներն են

Փաստորեն նրանք են մեղավոր, որ «հեղափոխությունը» տապալվեց, տնտեսական հեղափոխությունը չկայացավ, ժողովրդից թալանված և պետությունից յուրացված միլիարդավոր դոլարները չվերադարձվեցին ժողովրդին և պետությանը, իսկ քաղաքացիների աչքում հրեշի և դևի կերպար ստացած մարդիկ շարունակում են վայելել իրենց անհոգ կյանքը՝ բարեհաջող կերպով դառնալով բարեգործներ, որոնց գումարների ծագումը բացարձակ կարևոր չէ, կարևորը որ գտնվի ապահով վայրում և ծառայի բարեգործությանը։

Փաստորեն սև վերնաշապիկներով մարդիկ են Արցախում և դատարաններում հակահեղափոխականության օջախներ հիմնել, խափանել դատարանների աշխատանքը, խախտել ՀՀ Սահմանադրությունն ու բազմաթիվ այլ օրենքներ։

Այս սևազգեստները փչացրեցին Հայաստանի և Արցախի հարաբերությունները, Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի հետ։

Չէ՛, Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի այս տապալումների և ձախողումների հետ, պետության ու իրավունքի մասին դպրոցական գիտելիքների բացակայությունը ոչ մի դեր չի խաղացել այս գործում, իսկ ահա սևազգեստները՝ ազգի և պետության դավաճաններ են, որոնց պետք է գնդակահարել պատերի տակ, ինքնադատաստանի ենթարկվեն ՀՀ Հպարտ քաղաքացիների կողմից, լավագույն դեպքում արտաքսվեն Հայաստանից։

Նիկոլ Փաշինյանը հայ է, միջին վիճակագրական հայ, որի ընկալման մեջ իր տապալումների, անհաջողությունների և ձախողումների պատճառները բոլորն են ու ամեն ինչ, բայց ոչ երբեք ինքը։

Ինքն ազնիվ է, աշխատասեր, բարի ու կամեցող, սեր և հանդուրժողականություն է սփռում շուրջ բոլորը, սիրում է մարդկանց, դե իսկ մարդիկ չար են ու նախանձ, քննադատում ու ստիպում են, որ աշխատի, որոշ դեպքերում ցույց տալիս աշխատելու ձևը, տալիս աշխատանքային գործիքը, չեն վստահում, չեն հավատում ժամեր շարունակ անդադար և անիմաստ արտահայտած անբովանդակ մտքերին ու խոստումներին։

Թիրախներն օրեցօր ավելանում են, իսկ ուղենիշերը չկան ու չկան։

Արթուր Ղազինյան

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ