13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ Գործադիր մարմինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում սույն թվականի մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին և մեր երկրի դաշնակից Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին:   Քաղաքացիական անձանց դեմ իրականացվող նման վայրագ հանցագործությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացումներ: Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը խստորեն […]

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ԱՄՆ-ի բանաձևի վրա. /Տեսանյութ/

Ռուսաստանը և Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի բանաձևի վրա, որը կոչ էր անում «անհապաղ և կայուն հրադադար» հաստատել Գազայում Իսրայել-Պաղեստին պատերազմի ֆոնին: Նշենք, որ ԱՄՆ-ի բանաձևը Գազայում կրակի անհապաղ դադարեցումը կապում է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման հետ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից բաղկացած քվեարկությունը եղել է 11 կողմ, երեքը դեմ և մեկ ձեռնպահ։ […]

Ռուսաստանը հարվածել է ուկրաինական էլեկտրակայաններին. /Տեսանյութ/

Երեկ Ռուսաստանը հարվածներ հասցրեց ուկրաինական էլեկտրակայաններին: Շուրջ 150 անօդաչու թռչող սարքեր ու հրթիռներ գրոհել են էներգետիկ ենթակառուցվածքների վրա, որի արդյունքում 1 միլիոնից ավել մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից: Արդյունքում Կիևը ստիպված է եղել շտապ էլեկտրաէներգիա խնդրել Լեհաստանից, Ռումինիայից և Սլովակիայից: Նշենք, որ այն պատերազմի երկու տարիների ընթացքում ամենամեծ ավիահարվածն էր էներգետիկ ենթակառուցվածքներին: Մոսկվան իր ավիահարվածները ներկայացրել […]

Ապօրինի ներգաղթյալները շարունակում են գալ Անգլիա. /Տեսանյութ/

Չորեքշաբթի Անգլիայի ափերին 514 անօրինական ներգաղթյալներ տեղափոխող տասը նավ է կայանել։ Այս տարի դա ռեկորդային է մեկ օրում թագավորություն ժամանած անօրինական ներգաղթյալների թվով։ Նախորդ տարիներին այն կարող էր գերազանցել օրական 1000-ը: Ըստ Բրիտանայի ՆԳՆ վիճակագրության՝ 2024 թվականի հունվարի 1-ից Լա Մանշով թագավորություն է անցել ընդհանուր առմամբ 4043 անօրինական ներգաղթյալ՝ 10%-ով ավելի, քան անցյալ տարվա նույն […]

Բոսնիա և Հերցեգովինան բանակցություններ կսկսի Եվրոմիությանը միանալու համար. /Տեսանյութ/

Բոսնիա և Հերցեգովինան պետք է սկսի ԵՄ անդամակցության բանակցությունները՝ դաշինքին միանալու պաշտոնական դիմումից ութ տարի անց։ Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը՝ ԵՄ գործադիր մարմինը, խորհուրդ է տվել սկսել բանակցությունները: ԵՄ առաջնորդներն այժմ իրենց հավանությունն են տվել ծրագրին: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է երկրի ղեկավարներին՝ ասելով. «Ձեր տեղը մեր եվրոպական ընտանիքում է»։ Նա լուսանկար է հրապարակել, […]

Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին. /Տեսանյութ/

Ուկրաինական ռազմաօդային ուժերը գիշերը Կիևում որսացել են Ռուսաստանի կողմից արձակված 31 հրթիռ։ Առնվազն 17 մարդ, այդ թվում՝ երեխա, տուժել է բեկորների վայր ընկնելու հետևանքով, և նրանցից չորսը գտնվում են հիվանդանոցում, հայտնել են իշխանությունները: Սա վերջին շաբաթների ընթացքում ռուսական ամենախոշոր հարձակումն է: Հարձակումը ստիպել է Ուկրաինայի նախագահ Զելենսկիին արևմտյան դաշնակիցներից ավելի շատ ռազմական օգնություն պահանջել: Մանրամասները՝ […]

Նախարարը մեղադրվում է կոռուպցիայի մեջ. /Տեսանյութ/

Հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ և Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը ձերբակալվել է Հնդկաստանի ֆինանսական հանցագործությունների գործակալության կողմից, հայտնել է նրա կուսակցությունը: Ձերբակալության պատճառը կոռուպցիոն մեղադրանքներն են՝ կապված ալկոհոլի վաճառքի հետ: Պարոն Քեջրիվալը և նրա կուսակցությունը հերքում են որևէ ապօրինություն և ասում են, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի: Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել Հնդկաստանի համընդհանուր ընտրությունների […]

4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան

 4 գյուղ հանձնելը կխաթարի Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար։ «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Ադրբեջանը տեսել է հնարավորություն ախորժակը հագեցնելու համար։ Հայաստանի իշխանությունը նվեր է իրենց համար։ Ադրբեջանը մինչև վերջ գնալու է մեզնից ամեն ինչ պոկելու ու դրա դիմաց որևէ բան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի