23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալիեւը դրսից է ահաբեկում հայությանը,Փաշինյանը՝ ներսից․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ  անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գործ ունենք ոչ թե նիկոլական շանտաժի,այլ՝ ահաբեկչական քաղաքականության հետ։
Ալիեւը դրսից է ահաբեկում հայությանը,Փաշինյանը՝ ներսից։
Ալիեւ-Փաշինյան զույգը հավաքական Արեւմուտքի  օժանդակությամբ հաջողվել է վախի մեջ մտցնել  մեր հասարակության մի մեծ հատվածի։
Անընդհատ ահաբեկելով հայ ժողովրդին նոր պատերազմով՝ նրանք հերթով կորզում  են նոր զիջումներ։
Հենց դա էր պատճառը,որ Փաշինյանը չկանգնեցրեց պատերազմն ու 5000 նահատակության պատճառ դարձավ։
Պետք էր վախ սերմանել ժողովրդի մեջ,պետք էր կոտրել ժողովրդի ողնաշարը։
Պետք էր արյունաքամ անել հայոց բանակը,որ այսօր նոր հաղթական պատերազմի  ու ինքնապաշտպանության մասին միայն իմ նման իդեալիստները մտածեին։
Պատերազմի սպառնալիքի տակ նրանք  հանձնեցին Գորիս-Կապան ճանապարհը։
Ահաբեկելով նոր զոհերի հեռանկարով՝ հանձնեցին ու հայաթափեցին Արցախը։
Հիմա էլ վախեցնում են պատերազմով ու սպառնում փոխել Սահմանադրությունն  ու Անկախության հռչակագիրը։
Այսօր ասում են ՝ Ղարաբաղը ադրբեջանական է,Արարատը՝ ոչ հայկական պատմությունն էլ ոչ թե Հայոց,այլ՝ Հայաստանի։
Վաղը ասելու են՝ մոռացե՛ք Մաշտոցին,Խորենացուն,Ավարայրի Վարդանին, Հովհան Օձնեցուն,Դավիթ Բեկին,Նժդեհին…
Մոռացե՛ք Սարդարապատն ու Ղարաքիլիսան,Բաշ-Ապարանն ու Լեռնահայաստանը։
Մոռացե՛ք,թե չէ պատերազմ կլինի։
Սա  զուտ շանտաժ չէ։
Սա փաստացի ահաբեկում է։
Եվ կա կարծիք,որ մենք գործ ունենք ահաբեկչական խմբավորման կանոններով  գործող ռեժիմի հետ։
Ռեժիմի,որի գործը ոչ թե սեփական քաղաքացիների ու հայրենիքի պաշտպանությունն է,այլ ՝հայ ժողովրդի ահաբեկումը։
Մի մասը ահաբեկվում է։
Մի մասը ՝ այդ ճանապարհին  է։
Մյուս մասն էլ ՝ ապավինում է Աստծուն ու իր հերոսների ոգուն, ու բռնել է պայքարի ճամփան։
Մուրացկանը հայրենիք չի ունենում։
Նրան ընդամենն անկելանոց են տալիս։
Անորակելի է մուրացկանությունը քաղաքականության մեջ» ։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ