08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հրաչյա Հակոբյանը հարսանիքին ներկայացել է Loro Piana բրենդի 1000 $ արժեցող կոշիկներով /Տեսանյութ/

Վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանը, որ տարիներ առաջ մի գարեջրի սեղանի հաշիվ հազիվ կարողանար փակել, երեկ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարսանիքին ներկայացել է Loro Piana բարձրակարգ բրենդի 820 եվրոյանոց կոշիկներով:

Չմոռանանք ` պատգամավորության առաջին տարիներին Հրաչյա Հակոբյանն արագորեն ճոխ առանձնատուն գնեց Ձորաղբյուրի ամառանոցներում, իսկ հետո, ըստ մամուլի հրապարակումների, հաջողեց թաթախվել մաքսանենգ ճանապարհով սիգարետի արտահանման շուկա, հիմա արդեն նա վայելում է բրենդային հագ ու կապ` «հալալ քրտինքով»:

Հիշեցնենք` պատգամավորական աշխատավարձը հավելավճարով հասնում է մինչեւ 400-650 հազարի, իսկ այդ գումարով հայրենի պատգամավորները հազիվ թե հասցնեն եվրոպական բարձրակարգ բրենդի միայն մեկ կոշիկ կամ մեկ տաբատ գնել, իսկ ուտել, ապրե՞լ:

Աղբյուրը՝ lurer.com

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ