30 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սակրավորներ կան՝ հրաժարվում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, որոշները ազատման դիմում են գրել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ երեկ Կիրանց գյուղում այդպես էլ ականազերծման աշխատանքներ չեն իրականացվել, քանի որ մարդիկ փակել էին ճանապարհը։ Փոխարենը ականազերծում է իրականացվել Բերքաբեր գյուղի հատվածում, որտեղ էլ ականի պայթյունից զինծառայող էր վնասվել։ «Տեղեկություններ ունենք, որ սակրավորներ կան՝ շատ դեպքերում հրաժարվում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, որոշները ազատման դիմում են գրել։ Նրանք […]

Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան

Հայաստանի բոլոր բնագավառներից այստեղ մարդիկ կան, որոնք իրենց աջակցությունն են հայտնում միայնակ ամբողջ մի պետական համակարգի դեմ կռվի դուրս եկած ժողովրդին: ՀՀ քաղաքացին միայնակ պայքարում է իշխանությունների դեմ, որոնք պարտավոր են պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց այն հանել են մեծ աճուրդի: Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ […]

Իշխանությունը նպատակաուղղված ձևով սահմանների ճշգրտման թեման տանում է խաղաղություն կամ պատերազմ դիլեմայով․ Տիգրան Աբրահամյան

«ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունը նպատակաուղղված ձևով սահմանների ճշգրտման թեման տանում է խաղաղություն կամ պատերազմ դիլեմայով, մի քանի դիտարկումներ այս թեմայով: Առաջին, հարցն այն չէ, որ սահմանների ճշգրտման խնդիր չկա, դա մի օր տեղի էր ունենալու, մանավանդ, որ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ […]

Մեր երկրում սկսվել է ինքնամաքրման լուրջ շարժում․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր երկրում սկսվել է ինքնամաքրման լուրջ շարժում։ Մարդիկ այլեւս  վերջնականապես պատրաստ են կանգնել, պայքարել, ազատագրել ու ազատագրվել։ Հայի ինքնագնահատականը  վերջապես   բարձրացել է։  Սա քաղաքական ու ներքաղաքական պայքար չէ, սա  երկիրը ազատագրելու,   հայի ու հայկականի համար  կռիվ է։   Եւ, այս պայքարը խանգարելու  իրավունք ոչ ոք […]

Ռուս-ուկրաինական պատերազմ. օր 792

Առնվազն երեք մարդ է զոհվել, չորսը  վիրավորվել Ռուսաստանի կողմից նվաճված Դոնեցկ քաղաքի արևմուտքում գտնվող Ուդաչնե գյուղում ռուսական գնդակոծության հետևանքով։ Ավելի հարավում ևս երեք մարդ զոհվել է Ռուսաստանի հարձակումների հետևանքով Կուրախիվկայի վրա: Ռուսաստանի կողմից նվաճած հարավային Զապորոժիա շրջանում ռուս պաշտոնյան հայտնել է, որ երկու մարդ է զոհվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Առնվազն 10 մարդ […]

ՀԱՅԵՐ. «ԿՈՎԻ» ԵՒ «ԱՆՄՈՌՈՒԿԻ» ԱՐԱՆՔՈՒՄ (ԽՈՀԵՐ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՇՈՒՐՋ)

Իմ հիշողության մեջ առաջին ապրիլի 24-ն էր, որ Հայաստանում էի, բայց Ծիծեռնակաբերդում չէի… Առավոտյան արթնացա բանտախցում, հեռուստացույցը միացրեցի Վեհափառի և հոգևոր դասի այցի պահին, աղոթեցի Կաթողիկոսի հետ միասին և գամվեցի էկրանին՝ մտովի տեղափոխվելով այդտեղ։ Մարդաշատ էր ճեմուղին, լի հոգսաշատ, մտահոգ, ջահել և ահել դեմքերով։ Ամբողջ օրը մեզ եմ նայել կողքից, մեզ՝ դարդերի տակ ճկռած, լեգենդար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի