18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. Փաստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը մասնավորապես նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում: Այսօրվա […]

Ապրիլյան պատերազմի «մեղավորներին» վերադարձնում են համակարգ. այս հարցով անմեղներն ու մեղավորներն արդեն նշանակվել են․ Փաստ

Օրեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին վերադարձրել են համակարգ: Հիշեցնենք, որ նրան ու ՊՆ հետախուզության վարչու­թյան պետ Արշակ Կարապետյանին համա­կարգից հեռացրել էին Ապրիլյան պատե­րազմից հետո, սակայն Կարապետյանը հետագայում նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:  Այստեղ ուշագ­րավ է այն հանգամանքը, որ մի կողմից՝ ապրիլյան իրադարձությունները ուսումնա­սիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվում, […]

«Ինչու՞ են այսքան ամեն ինչ խառնել, մեզ թուքումուրը, իրենց՝ բարձր աշխատավարձն ու իբր անողոք պայքարի դափնինե՞րը». դժգոհությունը գագաթնակետին է հասել. Իրատես

Հայաստանի ոստիկանությունը երբևէ այսքան անկարող ու թավշից էլ թավշյա չի եղել, որքան այսօր։ Համակարգի ներկայացուցիչների դժգոհությունը գագաթնակետին է հասել։ Ներսի թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս մեկ տարվա ընթացքում ոստիկանի կերպարը լրիվ արժեզրկվել է։ «Քաղաքացիները կարող են մեքենայից իջնել, հայհոյել ոստիկանին, իրենց շատ լկտի պահել, բայց ոստիկանը պարտավոր է դա հանդուրժել, հակառակ պարագայում նրա վրա գործ կկազմվի։ […]

Փաշինյանին չի հաջողվում պահպանել իր հորինած լեգենդը

Եթե ընդիմադիր Փաշինյանին և մյուսներին հաջողվեց 11 տարվա ընթացքում ժողովրդի մեջ սերմանել ատելություն նախկին իշխանությունների հանդեպ, եթե նրանց հաջողվեց ժողովրդին համոզել, որ Ռոբերտ Քոչարյանը միլիարդներ է կուտակել ու մարտի 1 կազմակերպել, եթե նրան հաջողվեց համոզել ժողովրդին, որ երկրի ծանր վիճակի մեջ միմիայն ՀՀԿ ն է մեղավոր, ապա իշխանության ղեկավար Փաշինյանին չի հաջողվում պահպանել իր հորինած […]

Աստվածաշնչյան հրաշք է, կամ կեղծ հիվանդությամբ բանակից ազատում: Արդարադատության նորանշանակ նախարարը

ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը գրում է․ «Ուշադրություն! Արդարադատության նախարարի բանակից ազատվելու մասին. 30 աստիճանի սկոլիոզով բանակից ազատվածը չի կարող թենիս խաղալ, սա ձեզ կասի ցանկացած բժիշկ: Սա կամ Աստվածաշնչյան հրաշք է, կամ կեղծ հիվանդությամբ բանակից ազատում: Հուսով ենք Դանիել Իոաննիսյանը նույն հետևողականությամբ ինչպես Ալեն Սիմոնյանի ունքերից էր կախվել, կհետաքննի արդարադատության նախարարի բանակից ազատվելու հիմքերը»։  

Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով որոշումը. news.am

Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։ Դատարանի որոշումը հրապարակել է այսօր՝ հունիսի 24–ին։ Դատարանը միաժամանակ որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախսերի փոխհատուցում բռնագաձանձել 200 հազար դրամ։ NEWS.am-ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտնեց, որ ողջամիտ չի համարում […]

Վենետիկի հանձնաժողովը հետեւում է Հայաստանի ՍԴ շուրջ վերջին զարգացումներին

Վենետիկի հանձնաժողովը լիագումար նիստի ընթացքում անդրադարձել է Հայաստանի ՍԴ շուրջ վերջին զարգացումներին ու Սահմանադրական դատարանի գործող անդամների վերաբերյալ  հրապարակային հայտարարություններին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ նիստի արձանագրությունից: «Հանձնաժողովը տեղեկացվել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ վերջին զարգացումներին, ներառյալ Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հանրային հայտարարությունների մասին: Հանձնաժողովը խնդրել է նախագահին իրավիճակին հետևել մոտիկից՝անհրաժեշտության դեպքում հայտարարություն անելու համար: Հայաստանի դատական օրենսգրքի վերաբերյալ […]

Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում Այս պահին Ստրասբուրգի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը։ Երեք տարի է՝ Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված է ձայնի իրավունքից և չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին։ Այստեղ, հիմա, այս պահին շեքսպիրյան բուռն կրքեր են. Ուկրաինայի, Վրաստանի, Բրիտանիայի և մի շարք այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված