18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զգուշացեք: Երկրում շաբաթը ուրբաթից շուտ կարող է գալ

Իշխանական ագիտպրոպն անճարության ճիգերի մեջ ավել բան երկնել չի կարողանում, քան Նիկոլի անձնական կայքի և դրան հավասարեցված, կեղծ-ընդդիմադիր ուժերի կայքերով Հանրապետականի մասին բարբաջանքներ տարածելն է: Սահմանադրական դատարանի վրա այս իշխանությունների կողմից նախաձեռնված գրոհի մասին Հայաստանի բոլոր կուսակցություներից Հանրապետականը առաջին է իր հստակ ու կտրուկ գնահատականները տվել: Մենք աջակցել ու աջակցելու ենք բոլոր այն ուժերին և […]

Նախարար Մնացականյանը իր խոսքում կարծես թե շատ է մտահոգվում Ադրբեջանի շահերի և մտահոգությունների մասին, ինչը երբեք չի եղել

Վաշինգտոնյան հանդիպումներից հետո արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը երկակի տպավորություն է թողնում։ Մի կողմից նկատվում է ոչ թե պատասխանների, այլ հարցերի անհամեմատ ավելի մեծ ծավալ, մյուս կողմից որոշ ձևակերպումներ թողնում են բավական կոնկրետ պատասխանների տպավորություն։ Անդրադառնանք մի քանիսին: Նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, հաստատում է, որ ընթանում են ղարաբաղյան հարցի շուրջ կոնկրետ բանակցություններ, և դրանք ընթանում են առանց […]

Չպետք է թույլ տալ անսկզբունք քայլիշխանությանը զավթել Սահմանադրական դատարանը եւս

Խնդիրը Սահմանադրական դատարանի անդամների /դատավորների պրոֆեսիոնալիզմն էլ չէ, նրանց լավ կամ վատ մարդ լինելն է չէ։ Խնդիրն էն է, որ այդ ատյանը Հայաստանի Հանրապետության լեգալության վերջին հենարանն է, և չպետք է թույլ տալ անսկզբունք քայլիշխանությանը զավթել այն ևս՝ կասկածի տակ դնելով պետությունը։ Վահե Եփրիկյան

Դեղին քարտ՝ Ստրասբուրգից: Վենետիկի հանձնաժողոում հետեւում են հայաստանյան իրավական զարգացումներին

Այսօր Ստասբուրգում տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստը, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին։ Քննարկելով իր օրակարգում ներառված այս հարցը՝ որոշում է կայացվել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին լիազորել ուշադիր հետևել Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին ու հարկ եղած դեպքում տալ գնահատականներ։    

Վարչապետն իր սիրած գործի վրա է` ուտում-խմում, քեֆ է քաշում ու ծիծաղում աշխարհի վրա

Քեֆ անողին քեֆ չի պակսի… Անհավատալի է, բայց փաստ։ Տարածաշրջանը, տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքական կրքերը բառի բուն իմաստով եռում են։ Ոչ մեկը չգիտի, թե ինչով կվերջանա «ուղիղ տեղում»` առանց որեւէ տեսանելի պատճառի առճակատման նոր փուլ թեւակոխած ռուս-վրացական հարաբերությունների հերթական սրացումը։ Հայաստանը Ռուսաստանին, ընդհանրապես աշխարհին կապող կամուրջներից մեկը ուր-որ է կարող է փլվել` Վրաստանով բեռնափոխադրումները (եւ ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի