«Զրպարտություն է». Կոտայքի մարզպետն արձագանքել է իր եղբոր մասին մամուլի հրապարակմանը
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը արձագանքել է մամուլի հրապարակմանը, ըստ որի իր եղբայրը Աբովյանի ռեստորաններից մեկում ճաշել է եւ հրաժարվել է դրա դիմաց վճարել: Այս առնչությամբ, մարզպետը մասնավորապես, նշել է, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, այն կեղծ է, շինծու եւ իրականության հետ որեւէ աղերս չունի. «Այս լուրը իմ, մերձավորներիս եւ Աբովյանում գործող քաղաքական թիմիս դեմ […]





































