15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու նոր ձև են գտել․ Փաստ

«Փաստ»-ը գրում է․ «Վերջին օրերին հաճախ է խոսվում նախա­րարների, պատգամավորների և այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունների մասին՝ կապված նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ: Իշխանական պատգամավորները արագորեն արձագանքեցին՝ շեշտելով նվա­զագույն և բազային աշխատավարձերի տարբերության, ինչպես նաև դրանց տոկո­սային հարաբերակցության մասին: Ըստ այդմ, հայտարարվեց, որ պատգամավորնե­րի ու նախարարների աշխատավարձերը չեն բարձրանա: «Փաստ» թերթի տեղեկու­թյուններով, մասնավորաբար գործադիրում այս հարցին լուծում տալու համար որոշում է կայացվել և ներքին կարգով հանձնարարվել է ոչ թե ուղղակի բարձրացնել նախարարնե­րի, փոխնախարարների ու մի քանի կատե­գորիայի այլ պաշտոնյաների աշխատավար­ձերը, այլ «կոմպենսացնել» հավելավճարնե­րի միջոցով:

Ի դեպ՝ երեկ տեղեկություններ ստացանք, որ մի քանի նախարարություններում պարգևավճարների հետ կապված խուլ դժգոհություններ են առաջացել: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, որոշ նախարարու­թյունների ոչ բոլոր աշխատակիցներին է նախատեսված եղել տրամադրել պարգև­ավճար, այլ ընդամենը որոշակի «մերձա­վոր ու հավատարիմ» շրջանակի: Սակայն դժգոհություններից հետո, ինչպես ասում են, «վերջին պահին» պարգևավճարների ցուցակներում անհրաժեշտ փոփոխություն­ներ են կատարվել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ