05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամուսնապետության տապալումը անխուսափելի է. Զարուհի Փոստանջյան

«Տեր և ծառա» հարաբերությունները վաղեմի պատմություն ունեն: Սակայն դրանք արդիական են հայ հասարակության շրջանում նաև 21-րդ դարում:

Ցավալի է, սակայն հայ հասարակությունը կրկին կամովին հանձնվել է «տիրոջը», որն այս անգամ գործում է ամուսնական զույգի ձևաչափով: Տեր և տիկնոջ փոխլրացմամբ մենք արձանագրեցինք իշխանության բռնազավթման (փոխանցման) հերթական դեպքը: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ` հայ հանրության որոշ մասը, որոնց մեջ են նաև կիրթ և առողջ բանականությամբ մարդիկ, ընկնելով կեղծիքի և մոլորության թակարդը` իրենք իրենց դարձրել են հնազանդ «ծառա տիրոջը»` իշխանությունը զավթած (վերցրած) զույգին: Ձախողված Հայաստանի Հանրապետությունն իր ավտորիտար երեք ղեկավարներից հետո այժմ էլ գոյատևում է ամուսնապետության ավտորիտարիզմի պայմաններում: Անհասկանալի կերպով` մեր հանրության մի մասն իր միտքը և մասնագիտական կարողությունները հանձնել է նոր «տիրոջը»: Այսօրվա «տերը», հանդես գալով ամուսնական զույգով, ունի ընդգծված գավառական աշխարհընկալում և յուրացրել է միայն ՀՀՇ-ի դպրոցը: Բացարձակ անզուսպ ախորժակը` հանրային միջոցները յուրացնելու և անօրինական ճանապարհով դրամական կարողություններ ձեռք բերելու հանդեպ նույնպես բնորոշ է զույգին: Հատկապես մեծ է տիկնոջ դերը` օլիգարխներից դրամական միջոցների ստվերային հավաքագրման և կառավարական գործերի համակարգման ստվերային ասպարեզում:

Մեկ տարուց ավելի մենք հանդուրժեցինք ամուսնապետության թելադրանքը և ստացանք օլիգարխիայի ձեռքում գտնվող սեփականության ստվերային վերաբաշխում հօգուտ ամուսնապետության և գերավտորիտար սահմանադրության լիարժեք տնօրինում ամուսնապետության կողմից: Այս ընթացքում հանրությանը չտրվեց առողջ սնունդ` թե՛ ուղղակի, թե՛ փոխաբերական իմաստով: Հանրությունը շարունակեց մնալ անապահով ու խոցելի` աչքը ձգելով դեպի օտարություն, իսկ չնչին` գերապահով հատվածը լծվեց իր ձեռքի տակ ունեցած (հիմնականում` անօրինական կերպով ձեռք բերած) հարստության դուրս բերմանը երկրից: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ շարքային քաղաքացիների բողոքները ՄԻԵԴ-ում համալրվեցին նախկին ռեժիմի ներկայացուցիչների բողոքներով: Արցախցիների և սփյուռքահայության քաղաքական իրավունքները, ինչպես նախորդ ռեժիմի ժամանակ, այնպես էլ այս մեկ տարվա ընթացքում շարունակեցին մնալ անտեսված:

2019 թվականը կիսվեց, սակայն մենք «չբարկացրեցինք» մեզ «ստրկացնողին»` շարունակեցինք շահագործվել: Մեզ պատկանող միջոցներից տերը իրեն նշանակեց ճոխ պարգևատրումներ, իսկ տիկինը տարիների ընթացքում հանրությունից գողացված միջոցներով համալրեց իր հիմնադրամը: Տերն ու տիկինը փաստացի շարունակում են յուրացնել մեր քաղաքական իրավունքները, հանրությանը թմրեցրեցին «բռնելու և բաց թողնելու» էժան տեսարաններով. և պատերազմից առաջ գործադրեցին բոլոր ջանքերը` ազգային պառակտում սերմանելու համար:

Հանրության ողջամի՛տ հատված, ժամանա՛կն է հետ վերադարձնելու` «տիրոջ» կարգավիճակ ձեռք բերած ամուսնական զույգից քեզ պատկանող քաղաքական իրավունքները:

2019 թվականը պարտավոր ենք դարձնել իրական միասնության և նվաճումների տարի:

Մեկնարկը տրված է, մեր հանրության հիմնական խաբված հատվածը հասկացել է, որ չի կարող այսպես շարունակել, և հերթը հասել է ամուսնապետությանը մարտահրավեր նետող ողջամիտ հատվածին:

Ամուսնապետության տապալումը անխուսափելի է:

Ողջամիտ գործողությունների և ժամկետների քննումն այլընտրանք չունի:

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ