26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլի ու Տոնոյանի տղաներին հենց հիմա ուղարկեք այն դիրքը, որտեղ երեկ զինվոր է խփվել

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը գրել է. «Երեկ կրկին զոհ ենք ունեցել սահմանին: Մի կողմ թողնենք, որ ՀՀԿ-ի նման «Իմ Քայլը» որևէ կերպ չի արձագանքում ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ չկատարելուն, այժմ վստահությամբ կարող ենք փաստել, որ «Իմ Քայլը» ընտրել է բացարձակ նույն ռազմավարությունը, ինչ ունեցել է ՀՀԿ-ն՝ մադրիդյան սկզբունքներ, […]

ԱՄՆ նախագահի թեկնածուն խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը հայտնել է, որ պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Սանդերսը հայտնել է հուլիսի 26-ին Լոս Անջելեսում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոստանալով ընտրվելու դեպքում ապրիլի 24-ին նախագահի ուղերձի մեջ օգտագործել ցեղասպանություն բառը, ի տարբերություն նախորդ նախագահների, ովքեր չպահեցին իրենց խոստումը:  «Դուք դեմ կգնա՞ք Թուրքիայի կառավարությանը և պաշտոնապես […]

«Շուտով ներկայիս քաղաքապետը հրաժարական կտա՝ հասկանալով, որ այս “սերիալում” իրա դերը սպառված է».Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևան քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակը միանշանակ չի բխում իշխանությունների շահերից։ Օրեցօր ավելի է ահագնանում բողոքի ալիքը, ինչը իհարկե շատ կանխատեսելի է նման խայտառակ վիճակի համար։ Հարց է ծագում, թե ի՞նչ են անելու՝ այս բաղոքի դեմն առնելու համար։ Տարբեր ԶԼՄ-եր և անհատներ կանխատեսում են արտահերթ քաղաքային ընտրություններ։ Իմ կարծիքը […]

Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից. Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.   «Նիկոլ Փաշինյանի հայրը, խոսելով Իջևանում տեղի ունեցած հայտնի դեպքերի մասին, հայտարարել է. «Շատ ցավալի է, որ անգիտակից մարդկանց դրդեցին: Դա նրանց կազմակերպածը չէ, դա վերևից, Հանրապետականների, Նիկոլի թշնամիների կազմակերպածն է»։ Փաստորեն, Նիկոլին պատկանող և Նիկոլի կնոջ կողմից ղեկավարվող թերթը հերիք չէր, հիմա էլ Փաշինյանի […]

Փաստեր, հարգելիներս, հակառակ դեպքում՝ այս կարգի հայտարարությունները նմանվում են քուչի կնոջ բամբասանքի

Նախկին լրագրող, ԱԺ 5-րդ և 6-րդ գումարումների ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակի երեկ տարածած հայտարարության։ Մ. Եսայանը գրել է. «Լրագրող, ԱԺ 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը Քիչ առաջ կարդացի Աննա Հակոբյանի գրասենյակի հայտարարությունը առ […]

Փաշինյանը գնացել, ավանդական Իջևանում ընտանիքի հետ հանգստանում է։ Շատ լավ է անում, բայց ինչո՞ւ չի ասում՝ Ստամբուլյան կոնվենցիան լավ բան չի, ես էլ եմ գալիս ստորագրեմ. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ ինքը նախկինում դեմ է եղել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, և հիմա էլ է դեմ և դեմ է լինելու միշտ: «Եվ թող որևէ մեկն ինձնից ավելի ավանդական չլինի ու թող Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ չլինի։ Եվ թող ամեն ինչ անեն, որ էսօր կոնվենցիան չմտնի […]

Նախաձեռնում ենք ԱՆՎՃԱՐ իրավական խորհրդատվությունների շարք. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախաձեռնում ենք ԱՆՎՃԱՐ իրավական խորհրդատվությունների շարք «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը սկսում է գիտակրթական նախաձեռնությունների, ինչպես նաեւ քաղաքացիների մատուցվող անվճար իրավաբանական խորհրդատվությունների շարք։ Բոլոր այն անձինք, ովքեր ունեն իրավական խնդիրներ և ցանկանում են ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն, կարող են մասնակցել մեր կողմից կազմակերպվող ընդունելությանը։ Անվճար իրավաբանական խորհրդատվությունը, […]

Վարդավառի 12 կանոնները՝ ըստ Ռուբեն Մելիքյանի

Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ընկերնե՛ր, Վաղը Վարդավառ է՝ իմ և շատերիսամենասիրելի տոներից մեկը։ Ավանդույթը պահելով՝ հավուր պատշաճիջրումներ իրականացնելիս առաջարկում եմօգտվել հետևյալ՝ լրացված ու փոփոխվածկանոններից։ Դրանցով փորձ է արվումհավասարակշռել գոյություն ունեցող բոլորիրավաչափ շահերը (ջրողների, ջրվողների, ակնհայտ հղի կանանց, զբոսաշրջիկների ևայլն), ինչպես նաև արտացոլելՀայաստանյան արդի իրողությունները։ Հաճելի ջրումներ! «ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏԱՍՆԵՐԿՈւ […]

Հուրգադա-Երևան չվերթի սկանդալի հետքերով. Փաստ

Փաստ օրաթերթը գրում է. Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով 100 հայ էր մնացել Եգիպտո­սում։ Երևանից ևս քաղաքացիները չէին կա­րողացել մեկնել Հուրգադա։ Ավելի վաղ Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները ևս չէին կայացել։ Մեկ ընկերության գործունեության հետևան­քը, ըստ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, ավելի խոր­քային պատճառներ ունի։ Նա մեզ հետ զրույ­ցում շեշտեց, որ նման […]

Իշխանությունների երկու «ճշմարտությունները». 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի շուրջ առաջացած մտահոգությունները հաշվի առնելով՝ այսօր դիմել ենք Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ։ Հանձնաժողովի կարծիքը ստանալուն պես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված