23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հուրգադա-Երևան չվերթի սկանդալի հետքերով. Փաստ

Փաստ օրաթերթը գրում է. Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով 100 հայ էր մնացել Եգիպտո­սում։ Երևանից ևս քաղաքացիները չէին կա­րողացել մեկնել Հուրգադա։ Ավելի վաղ Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները ևս չէին կայացել։
Մեկ ընկերության գործունեության հետևան­քը, ըստ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, ավելի խոր­քային պատճառներ ունի։ Նա մեզ հետ զրույ­ցում շեշտեց, որ նման դեպք նաև մոտ մեկ ամիս առաջ է տեղի ունեցել։ 
«Առհասարակ քաղաքացին իր ընտրությունը կատարելիս պետք է ճիշտ ճանապարհ բռնի, տեսնի, թե իրեն ինչ պայմանագիր ու պայման­ներ են առաջարկում, ում է դիմում, այդ ընկե­րությունն ինչ պատմություն ունի, ինչ կազմա­կերպության անդամ է։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կանոնադրության համաձայն՝ մենք չենք կարող համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց գործու­նեությամբ ստվեր են գցում ու բացասաբար անդրադառնում մյուս անդամների ու Հայաս­տանի իմիջի վրա։ Նման ռիսկերի դեպքում նրանք հեռացվում կամ սև ցուցակում են հայտնվում, բայց խնդիրը խորքային է։
Տարի­ներ շարունակ պնդելուց հետո, այսօր թե՛ ես, թե՛ տուրիզմի ֆեդերացիան շարունակում ենք պնդել՝ ժամանակն է, որ դաշտն ունենա ավելի հստակ ու խիստ կարգավորում։ Առ այսօր «Զբոսաշրջության մասին» օրենքը գործել է հա­մապատասխան այն ժամանակահատվածի, երբ այն դեռ նոր էր ընդունվել։ Օրենքն ուժի մեջ է 2003–2004–ից, երբ զբոսաշրջային քաղաքականությունն այլ խնդիրներ ու նպատակներ ուներ։ Օրենքն ունեցել է իր դերակատարումը, բայց հիմա դաշտը ձևավորվել է, բավականին խիստ մրցակցություն կա, և ավելի խիստ կար­գավորման ժամանակն է։ Այժմ զբոսաշրջային օպերատորների, գործակալների, զբոսավարների, զբոսաշրջային տրանսպորտի, հյուրանո­ցային ծառայությունների գործունեությունը պետք է լիցենզավորվի։ Սա շատ կարևոր է՝ ամեն մեկը չպետք է կարողանա երկիր ներկա­յացնելու իրավասություն ունենալ»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Ապրեսյանը՝ հավելելով, որ եթե օր առաջ դաշտը չկարգավորենք, նման դեպքեր դեռ շատ ենք ունենալու։

«Կարևոր է նաև ներգնա տուրիզմը, դուք պատկերացրեք՝ եթե արդեն ունենանք խաբ­ված օտարերկրյա զբոսաշրջիկներ, ինչպես նաև օտարերկրյա գործընկերներ, որոնք զբոսաշրջիկներ են ուղարկում Հայաստան։ Նրանք ևս կսկսեն հիասթափվել հայկական զբոսաշր­ջային ընկերություններից։ Իսկ մեկ-երկու հի­ասթափությունը չի նշանակելու հիասթափու­թյուն այս կամ այն ընկերությունից։ Դա նշա­նակելու է հիասթափություն երկրից։ Նրանք մտածելու են, որ այստեղ բոլորն են այդպիսին։ Ձեր միջոցով ֆեդերացիան դիմում է զբո­սաշրջության կոմիտեին, Հայաստանի կառավարությանր, ԱԺ-ին ու այլ իրավասու մարմին ներին, պետք է արագացնել գործընթացը։ Օր առաջ պետք է ընդունել «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը։
Նախագծերի փաթեթն արդեն կա, պարզապես անհրաժեշտ է որո­շակի լրամշակումներ անել, շրջանառության մեջ դնել ու ընդունելու։ Ի թիվս այլ հարցերի, որը կարգավորում է այդ օրենքի նախագիծը, այն բավականին շատ լուծումներ է տալիս, որոնցից մեկե զբոսաշրջային օպերատորի գործունեության լիցենզավորումն է։ Կարող ենք այդ գործունեության տեսակներին տալ նաև «ծա­նուցման ենթակա գործունեության տեսակ» սահմանումը ու նրանց նկատմամբ սահմանել որակական չափանիշներ։ Զբոսաշրջային օպերատորների գործունեության համար նաև ֆինանսական երաշխիքների մեխանիզմ կա­րող ենք կիրառել՝ նրանց սնանկության դեպ­քում սպառողի նկատմամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատա­րումն ապահովելու նպատակով»,– ասաց նա՝ շեշտելով, որ այդ մեխանիզմը կիրառելու ար­դյունքում «չոլերում» հայտնված ու Հայաս­տան վերադառնալչկարողացող քաղաքացի­ներ չեն լինի։ 

«Մենք պետք է գնանք խիստ կարգավորում ների ճանապարհով։ Այսօր ոլորտում առկա խնդիրները լուծելու այլ ավելի լավ տարբերակ չկա, իսկ խնդիրները շատ են։ Այսօր վտանգված են և՛ սպառողների իրավունքը, և՛ մրցակ­ցային միջավայրը, և՛ Հայաստանի իմիջը։ Ով ինչպես պատկերացնում է, երկիր է ներկայաց­նում, անկախ նրանից՝ ունի այդ գիտելիքն ու հմտությունը, թե ոչ»,– ասաց նա։

Առավել մանրամասն՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ