28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի գրառումը գիշերային վատ երազ էր. Սամվել Ֆարմանյան

Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումն Արցախի անկախության տոնի առիթով գիշերային վատ երազ էր: Հայաստանի Հանրապետությունն արցախյան բանակցություններում այսօր ներկայացնող Նիկոլ Փաշինյանը գրել է, որ «Արցախն իր անկախությունը հռչակել է Սովետական Ադրբեջանից»: Քաղաքական, դիվանագիտական, փորձագիտական ու լրագրողական շրջանակներին ամենայն մանրամասնությամբ հայտնի է, որ Արցախի անկախության հռչակման գործընթացի, արցախյան ողջ գոյամարտի իրավական ապահովման, ապա նաև բանակցային քսանհինգամյա այս […]

Առողջապահության նախարարի շոուի մասին, որ առաջացնում է կեղծ հույսեր, պացիենտներին և բժիշկներին հանում է իրար դեմ

Ռ.Հ. Յոլյանի անվ Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի՝ վերջերս հրաժարական տված ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերջերս Հայաստան էր եկել աշխարհի խոշորագույն ուռուցքաբաններից և առողջապահության կազմակերպիչներից մեկը, և իր հետ այցելեցինք նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Առաջին անգամ այդ Կենտրոն մտել էի, երբ դեռ ուսանող էի. տխուր էր ամեն ինչ, քանդված […]

«Որքան էլ թանկ լինի այդ գինը, նահանջ չկա». ՀՅԴ

Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ ՀՅԴ ՀայաստանիԳերագույն Մարմնի շնորհավորական ուղերձը Քսանութ տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, ադրբեջանական զինուժի չդադարող հարձակումների և հրետակոծությունների ներքո Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը։ Պատմական այդ նստաշրջանը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերթական հանգրվանի  եզրափակումն էր և, միևնույն ժամանակ, որակապես ու բովանդակությամբ նոր փուլի սկիզբը։ Նստաշրջանն  ընդունեց  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը՝  […]

Արցախի հայկոյացո՞ւմ. Արցախի ու Հայաստանի անվտանգությանը սպառնում է ոչ միայն տիտղոսային թշնամին, այլ նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը

Արցախի անկախության 28-ամյակին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը բավական վտանգավոր մտքեր է հայտնել։ Նա շարունակել է պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև լարվածության ավելացումն ու բաժանարար գծերի անցկացումը։   Պատասխանելով «Nouvelle d’Arménie» ամսագրի՝ Արցախին ու Արցախի իշխանություններին վերաբերող հարցերին՝ Փաշինյանը հետևյալ ձևակերպումն է տվել. «Պետք է հստակ ասել իրերը․ Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ՝ բոլոր […]

Եթե արտգործնախարարը չի կարողանում բացատրել, իր տեղում չէ, եթե վարչապետը չի կարող կամ չի ուզում հասկանալ, նա իր տեղում չէ

Հայաստանի առաջին դեմքի անունից Արցախին, Ղարաբաղյան հակամարտությանը, հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող ցանկացած խոսք, քայլ, գործողություն պետք է լինի հաշվարկված, ռիսկերը գնահատած և զերծ պոպուլիզմից, միտինգային տրամաբանությունից, և իհարկե՝ կոմպետենտ ու տեղեկացված: Սեպտեմբերի 2-ի շնորհավորանքը պետք է լինի անթերի բոլոր իմաստներով՝ իրավական, քաղաքական, նաև՝ որևէ կերպ չպարունակող խնդիրներ ընկալումների և մեկնաբանությունների դաշտում: Եթե այս ամենը չի […]

Խայտառակություն է, որ այս օրով Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ չէ. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այս պահին Եռաբլուրում են՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսներին: Այնտեղ է նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը. «Նախևառաջ ուզում եմ շնորհավորել բոլորին Արցախի անկախության կապակցությամբ: Մենք տոնում ենք 28 տարին: Կարծում եմ՝ սա հարյուրավոր, իսկ եթե 1000 տարի հետ գնանք, մեր ունեցած ամենից մեծ հաղթանակն է»,-նշում է նա: […]

Կրթության ոլորտում ունենք խայտառակ վիճակ

Կրթության ոլորտում ունենք խայտառակ վիճակ։ Պրոբլեմների թվարկումը թերթի մի քանի էջ կգրավի։ Ըստ որում՝ մակարդակներից յուրաքանչյուրում՝ տարրական, միջնակարգ, բարձրագույն, ակադեմիական, դրանք ունեն խիստ սպեցիֆիկ, տեղական ու ազգային պատճառներ։ Մի խոսքով՝ պետությունը չի կարողանում ապահովել մարդու՝ կրթություն ստանալու իրավունքի իրացումից բխող ծառայությունների մատուցման պատշաճ միջավայր և հնարավորություն։ Հավելեմ նաև, որ Հայաստանը մի կողմից ՊԵՏՔ Է հոգա […]

«Չկա ազատ և անվտանգ Արցախ, ուրեմն չի՛ լինելու նաև Հայաստանի Հանրապետություն». Արտակ Զաքարյան

ՀՀԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.ֆեյսբուքյանիր էջում գրել է. «Այսօր լրանում է Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձը։   Այն ձեռք է բերվել, և առ այսօր էլ պահպանվում է բազում հայորդիների նվիրումի և արյան գնով։ Անկախության հռչակումից դեպի անկախության ճանաչում ցավոտ ու դժվարին ճանապարհ ենք անցել և դեռ պետք […]

«Կա՝ ԱՐՑԱԽԸ, ուրեմն՝ կա ՀԱՅԱՍՏԱՆԸ». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախ ջան, մեր ազատ, անկախ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ջան, շնորհավորում եմ․․․ Տարիներ շարունակ ասվում է՝ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է,    Այսօր ես պնդում եմ՝ ԱՐՑԱԽՆ Է Հայաստանի անվտանգության երաշխավորը, կա՝ ԱՐՑԱԽԸ, ուրեմն՝ կա ՀԱՅԱՍՏԱՆԸ ․․․․   Կեցցե հայոց բանակը, կեցցեն բոլոր զինվորները, հրամանատարները, սպաներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի