22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասարակության եկամուտները չեն ավելանում. 168.am

Գյուղատնտեսությունը դարձել է Հայաստանի տնտեսության աքիլլեսյան գարշապարը։ Երբ այն հանում ենք ցուցանիշներից, տնտեսության վիճակագրական պատկերը բարելավվում է, իսկ երբ ներառում ենք, սկսում է վատանալ։ Ու դա զարմանալի չէ, որովհետև կառավարությունն առայժմ չի կարողանում գտնել գյուղատնտեսությունն անկումից դուրս բերելու տարբերակը։ Ինչպես հայտնի է, առաջին կիսամյակում տնտեսության այս ճյուղում գրանցվեց արտադրության ծավալների 7,4 տոկոս կրճատում։ Դրա հետևանքով տնտեսական […]

Ցուցմունքներ են հավաքում, որ մեծ գումար կորզեն․ Հրապարակ

Երեկ ԱԱԾ-ն ձերբակալեց ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։ ՀՔԾ-ն հաղորդեց, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38/179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերի չարաշահման կազմակերպումը, եւ արդեն իսկ վերականգնել է 800 միլիոն դրամի վնասը: Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ են հրավիրվել մեծ թվով մարդիկ եւ հատկապես կարգոների տերերը՝ […]

Բացառված չէ, որ գեյի հետ պատվո ճաշի նստած հայոց վարչապետը այդ օրենքն էլ ստորագրի

Բարեկամնե՛ր, գլոբալացնող ուժերը աշխարհն այսօր պղծում են գեյացմամբ, դրանով իսկ նկուն դարձնելով ազգեր ու ժողովուրդներ, որպեսզի առավել դյուրությամբ ամենքին բռնատիրեն: Քանի որ գիտեն՝ «Առաքինի ժողովուրդներն են միայն հզոր լինում: Ասածս որն է` պարտավոր ենք զգուշանալ` նիկոլյան կուսակցությունը, ըստ տեղեկատվական դաշտի, համասեռամոլությանը տեղի տալու հակումներ ունի: Մի բան, որ տեսանք նաև ազգային մեծ տոնին, թե ինչպես […]

Նիկոլ Փաշինյան, եթե անգամ Հռոմի պապին կամ Դոնալդ Թրամփին ձերբակալեք, հայ ժողովրդի ուշադրությունը Ամուլսարի հանքից չեք կարող շեղել

Գագիկ Խաչատրյանը հանցագործ է, դեռ 1.5 տարի առաջ պիտի նստած լիներ բանտ: Այլ ոչ թե հիմա՝ մարդկանց ուշադրությունը շեղելու համար: Պարոն Նիկոլ Փաշինյան, լավ իմացեք, եթե անգամ Հռոմի պապին կամ Դոնալդ Թրամփին ձերբակալեք, հայ ժողովրդի ուշադրությունը Ամուլսարի հանքից չեք կարող շեղել: Մինչև կոկորդներս կուշտ ենք ձեր թավիշից ու բռնելուց, հաջորդ օրն իսկ բաց թողնելուց: Ամուլսարը […]

ԱԺ «Իմ քայլը» խմբակցութունը՝ կրկին քեֆ-ուրախության մեջ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցութունը կրկին քեֆ-ուրախության մեջ. այս անգամ նրանք մասնակցել են հարսանիքի: Իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան հանդեսից լուսանկար է հրապարակել, որտեղ նույն խմբակցության պատգամավորներ են: Գրում է «Հրապարակը»:  «Իմ քայլը (հարսանիք, բայց ոչ լեռներում)»-գրել է պատգամավորը՝ լուսանկարին կից:  

Հեղափոխական խոստացված զարգացումը տապալված է

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է․ «Հայաստանին անհրաժեշտ է կայունություն: Մի երկրում, որտեղ չկա վաղվա տեսլական, չկա հույս և հմուտ կառավարիչների թիմ, չի կարող լինել ապագա: Ցնցումները և ազգը պառակտող բոլոր տեսակի դրսևորումները կարող են մեզ հետ տանել տասնյակ տարիներ: Կառավարության ոչ կոմպետենտ գործունեության արդյունքում որևէ խոշոր ներդրում չի արվում և չի էլ արվելու, […]

«Կարո՞ղ է մեկ էլ որոշեք, որ 1991-ի Անկախության հանրաքվեն չի եղել եւ հայ ժողովուրդը ԱՅՈ չի ասել իր անկախությանը». Մարգարիտ Եսայան

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարո՞ղ է մեկ էլ որոշեք, որ 1991-ի Անկախության հանրաքվեն չի եղել եւ հայ ժողովուրդը ԱՅՈ չի ասել իր անկախությանը ՀՀ այսօրվա կառավարությունը կարծես ինքը իր գլխին սարքելու վարպետ լինի, կամ էլ՝ ինքն իր ձեռքով «պարապ վախտի» խաղալիք է սարքում ինքն իրեն «զբաղեցնելու» համար, ընդորում՝ […]

Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր, ռեվերսներ տեղի չեն ունենալու, եւ շրջադարձեր իրոք տեղի չեն ունեցել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մասնակցել է Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի մեծարգո նախարար, Տիկնայք եւ պարոնայք դեսպաններ, Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դեսպանների այս հավաքում, որն առաջին այսպիսի միջոցառումն է Հայաստանում տեղի […]

Ազգային Ժողովը փոխեցինք, մի ներդրող եկե՞լ է Հայաստան. Ստեփան Մարգարյան /տեսանյութ/

«Հիմա ինչու՞ իշխանություններից ոչ ոք չի խոսում այն մասին, որ մի տարի առաջ ներդրողները հերթ էին կանգնել և միակ խանգարող պատճառն Ազգային ժողովն էր, որը պետք է փոխվեր: Ազգային Ժողովը փոխեցինք, մի ներդրող եկե՞լ է Հայաստան : Բայց չէ որ խոսքն արժեք ունի, դու ասում էիր, որ ներդրողներ կան: Բա ինչու էիք այդպիսի հայտարարություններ անում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի