06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետը սոցապծառայության նոր պետ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ՝ նույն պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը: 

Անի Ամիրշադյանի կենսագրական տվյալները․

Ծնվել է 1987թ. օգոստոսի 19, Երևան քաղաքում:

Կրթություն

2008թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրը, մասնագիտացումը Կառավարում

2010թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտացումը Կառավարում

2014թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան

Աշխատանքային փորձ

2009-2011թթ. աշխատել է ՖԻՆՔԱ ՈւՎԿ ՓԲԸ-ում Ներքին վերահսկողության ստորաբաժանումում:

2011-2013թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ում որպես գործառնական ռիսկ մենեջեր:2013-2019թթ. աշխատել է ԱյԴիԲանկ ՓԲԸ-ում: Զբաղեցրել է Ներքին վերահսկողության և մոնիթորինգի վարչության պետի, այնուհետև Վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ