28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գաղտնազերծված փաստաթղթի առեղծվածը. Ինչու է կառավարությունը այդ ժամանակ հրաժարվել դրանից. 168 ժամ

«168 ժամ» թերթը նշում է. «Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե արձակուրդի ընթացքում գաղտնի մի փաստաթուղթ-զեկույց է ուսումնասիրել, որը, ըստ նրա, կազմվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, եւ հանգել է եզրակացության. «Ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ եւ, ինչ-որ առումով, դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ […]

Ո՞վ է ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուն եւ ով է նրա մեծահարուստ փեսան. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Էվոկա» բանկի բաժնետերերի խորհրդի նախագահի տեղակալ եւ «Հյուր սերվիս» ընկերության բաժնետեր Գեղամ Գեւորգյանը Հայաստանի մայր բուհի՝ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն է ու ռեկտորի ամենահավանական թեկնածուն: Գեւորգյանը խոշոր գիտնական է եւ ունի ակադեմիկոսի կոչում: Նա հենց այնպես օդի մեջ չի ստացել այդ կոչումը, այլ հայ գիտության մեջ ունեցած իր զգալի ավանդի […]

Իշխանության ներսում առկա են ներքին թիմեր. «հատուկ» զրույցներ են ունեցել. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես Սերժ Սարգսյանի օրոք, այսօր էլ իշխանությունների քարոզչության թիվ մեկ պատասխանատուն վարչապետի աշխատակազմի (նախկինում՝ նախագահի աշխատակազմի) «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է:  «Փաստ» թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, ինչպես իշխանության ներսում, այս կառույցում նույնպես առկա են ներքին թիմեր (օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի, Արարատ Միրզոյանի եւ այլն), ու այդ թիմերից յուրաքանչյուրը […]

«Հեչ որ չէ, կքցեմ»

«Իսկ նկատե՞լ եք, թե քաղաքական այս խիստ խառնաշփոթ իրավիճակում ինչ հետաքրքիր պրոցեսներ են ընթանում Նիկոլ Փաշինյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր լքած Արման Բաբաջանյանի հարաբերություններում։ Ամեն ինչից մեկուսացած, կարծես առանձին տողով ընթացող մրցակցություն, որտեղ կողմերից յուրաքանչյուրը վստահ է, որ կարող է մյուսի հետ բարեկամությունն ի շահ իրեն օգտագործել։ Վարչապետն, իհարկե, ավելի հեռուն գնացող մտքեր ունի։ […]

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը մասամբ հրապարակվել էր օրեր առաջ: Որոշումն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Փաշինյանին աջակցող ակտիվիստը ԱՄՆ–ում մեղադրվում է մանկապղծության մեջ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող իրավապաշտպան, հետաքննող լրագրող, Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնի անդամ Արա Մանուկյանը (Ara K. Manoogian) մեղադրվում է մանկապղծության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Րաֆֆի Շիշոյեանը: Արա Մանուկյանին 2019 թվականի օգոստոսի 6-ին մեղադրանք է առաջադրվել սեռական հանցագործության, մասնավորապես, մանկապղծության համար: Կալիֆոռնիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ մեղադրանքը վերաբերում է մինչև 14 տարեկան անչափահասների հետ անառակաբարո […]

«Միջանկյալ հաղթանակ». НТВ-ի անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշմանը /տեսանյութ/

Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշմանը։ Ներկայացված տեսանյութում, մասնավորապես, նշվում է, որ կալանքի տակ գտնվող Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները։  

Ցավոք, մեր ազգը չի սովորել դասեր քաղել պատմությունից. Արա Վարդանյան

Երկար մտածում էի, արժի՞ բացատրել երեկվա բոլոր հանդիպումների կործանարար իմաստը։ Հետո հասկացա, որ ոչ չարժի՝ անիմաստ է։ Ցավոք, մեր ազգը չի սովորել դասեր քաղել պատմությունից։ Մենք շարունակում ենք սխալը սխալի հետևից անել։ Եվ որոշ ժամանակ անց ազգովի տալու ենք գլխներիս։ Հարցը իշխանությունը չէ, այլ իրեն սատարողները։ Դուք սատարում եք մեկին, ով խոսք է տալի պատժել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի