07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ցավոք, մեր ազգը չի սովորել դասեր քաղել պատմությունից. Արա Վարդանյան

Երկար մտածում էի, արժի՞ բացատրել երեկվա բոլոր հանդիպումների կործանարար իմաստը։ Հետո հասկացա, որ ոչ չարժի՝ անիմաստ է։
Ցավոք, մեր ազգը չի սովորել դասեր քաղել պատմությունից։ Մենք շարունակում ենք սխալը սխալի հետևից անել։ Եվ որոշ ժամանակ անց ազգովի տալու ենք գլխներիս։ Հարցը իշխանությունը չէ, այլ իրեն սատարողները։ Դուք սատարում եք մեկին, ով խոսք է տալի պատժել մյուսին։ Ամենախնդալուն այն է, որ ձեզ դրանից բան չի հասնի։ Ուղղակի ստիպված եք լինելու նոր ատելության սիմվոլներ գտնել։ Դե պետք է չէ մեկի վրա սաղ սեփական անհաջողությունները բարդել։
Հարցը սասնա ծռերը չեն, այլ իրենց համակիրները, հարցը սորոսը չի այլ իրեն սատարողները։
Շաատ քչերն են հասկանում, որ իրական հարցը Ամուլսարը չէ, այլ գերտերությունների պայքարը։ Ամենացավալին այն է, որ այդ պայքարում հստակ է միայն մեկ բան՝ Հայաստանը պարտվելու է։ Պարտվելու է, որովհետև այս հարցում թե՜ իշխանությունները և թե՜ ժողովուրդը հետապնդում են նեղ անձնական շահեր։ Իրական պետականամետ պայքարողներին տեղում վարկաբեկում են և պիտակավորում։ Սա է նոր Հայաստանը, վայելեք։

Արա Վարդանյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ