28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում. Նիկոլ Փաշինյանը ոգեւորում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը: Առաջին նման միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 21-ին․ Գյումրիում: Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում, իսկ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ կարող են այդ խոստումն ի կատար ածել: […]

Իսրայելում Հայաստանի դեսպանության մասին. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Իսրայելում մեզ դեսպանություն պետք է: Պատճառները շատ են: Հայկական համայնքի առկայություն, Հայ Առաքելական եկեղեցու կարևորգույն սրբատեղի, (Էջմիածնի և Պատրիարքության փոխհարաբերությունները նույնպես մարտահրավեր են) հայկական թաղամաս, որի միջով կարող է պատ կառուցվել, վերջապես մի պետություն, որը մեր թշնամուն 5մլրդ դոլարի զենք է վաճառել ու վաճառում: Այլ մարտահրավեր է Ադրբեջան-Իսրայել խորացող քաղաքական […]

Պատգամավորները վերադառնում են արձակուրդից: Մեկնարկել է ԱԺ նիստը /Ուղիղ/

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստը։ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստում, հաստատվել է ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 69, սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 57 հարց:    

ՍԴ-ն հերքում է Հ1-ին և 1in.am-ին․ Tert.am

«ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկված ՍԴ դիմումները գրել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի «Կոնցեռն Դիալոգի» ավագ մասնագետի փաստաբանական ընկերությունը» վերտառությամբ 1-ԻՆ․am լրատվականի 06.09.2019Թ. և Հանրային Հեռուստատեսության «Լուրեր» թողարկման մեջ տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:  Մամուլում հայտնված համապատասխան տվյալների հավաստիությունը ստուգելու համար Tert.am-ը կապ է հաստատել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի տեղեկատվական և ծրագրային ապահովման բաժնի վարիչի հետ, որն իր խոսքում նշել […]

Ստեփանակերտը նոր քաղաքապետ ունի

Ըստ Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժովի՝ նախնական տվյալներով՝ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում 7787 ձայնով հաղթել է Դավիթ Սարգսյանը։ Քաղաքապետի թեկնածուները հինգն էին՝ Արեգ Ավագյանը, որը ստացելէ 3125 ձայն, Արայիկ Ավանեսյանը՝ 2108 ձայն, Արմեն Հակոբյանը՝ 3059 ձայն, Գրիգորի Սահակյանը՝ 4765 ձայն։ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդել է, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին […]

« «Հայկ Կոնջորյանի համախտանիշի» հերթական դրսեւորումը գրանցվեց Արման Բաբաջանյանի մոտ». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ես ասում էի, որ ներկայիս ԱԺ-ն չի արտահայտում իրական քաղաքական ներկապնակը, որ պառլամենտական ընդդիմության ճգնաժամ կա՝ Լուսավոր Հայաստան կուսակցության գործընկերները սրտնեղում էին, որոշները՝ հրապարակային պոլեմիկայի մեջ մտնում։ Իսկ հիմա ի՞նչ կասեք, երբ «Հայկ Կոնջորյանի համախտանիշի» հերթական դրսեւորումը գրանցվեց Արման Բաբաջանյանի մոտ։ Հիշու՞մ եք, որ […]

«Մարությանը տանուլ է տվել Երևանի կառավարումը». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Երևանի քաղաքապետի համար երևանցու կյանքն ու առողջությունը արժեք չունեն: Գրությամբ դիմել եմ Երևանի քաղաքապետին Ա. Խաչատրյան փողոցի ծառերի չորացած հաստ ճյուղերը անհապաղ կտրելու մասին/ոչ էտելու/, քանի որ դրանց մի մասը արդեն կոտրվել և կախվել են ծառերից՝ հաճախակի ընկնելով մարդկանց և փողոցում կանգնած ավտոմեքենաների վրա, […]

Ռոբերտ Քոչարյանը անհապաղ պետք է լինի ազատության մեջ. Արամ Վարդևանյան. Yerevan.Today/տեսանյութ/

«Այսօր Երևան-կենտրոն քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառույթային անձեռնմխելիությամբ երաշխավորված, Սահմանադրության ուժով պաշտպանված և որևէ կերպ չհաղթահարված անձ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Վարդևանյանի խոսքով՝ նախկին նախագահի իրավունքները նրան կալանավորելով խախտվել են, քանի որ «անձեռնմխելիությունն ու քրեակատարողական հիմնարկը միմյանց բացառում են»։ Մանրամասները՝ տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի