08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իսրայելում Հայաստանի դեսպանության մասին. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

«Իսրայելում մեզ դեսպանություն պետք է: Պատճառները շատ են:

Հայկական համայնքի առկայություն, Հայ Առաքելական եկեղեցու կարևորգույն սրբատեղի, (Էջմիածնի և Պատրիարքության փոխհարաբերությունները նույնպես մարտահրավեր են) հայկական թաղամաս, որի միջով կարող է պատ կառուցվել, վերջապես մի պետություն, որը մեր թշնամուն 5մլրդ դոլարի զենք է վաճառել ու վաճառում: Այլ մարտահրավեր է Ադրբեջան-Իսրայել խորացող քաղաքական հարաբերությունները, որը մեզ վրա բացասաբար է անդրադառնում Մերձավոր Արևելքից մինչ միջազգային կառույցներ:

Էլ չասեմ, թե ինչ կարևոր է այս դեսպանության բացումը Վաշինգտոնի հետ հարաբերությունների կոնտեքստում:

Իմ պատկերացրած քայլերի հաջորդականությունը հետևյալն է.

  1. Տեղեկացնել մտադրության մասին և ներկայցնել դեսպանության բացման կարևորությունն ու հիմնավորումը մեր բարեկամ Իրանին:
  2. Չսպասել փոխադարձության սկզբունքով Իսրայելի դեսպանության բացմանը Երևանում (նրանց դեսպանություն Հայաստանում առանձնապես պետք չի):
  3. Դեսպանություն բացել Թել Ավիվում:
  4. Ռազմական կցորդի գրասենյակ, կամ գլխավոր հյուպատոսություն` Երուսաղեմի հայկական թաղամասում:
  5. Դեսպան նշանակել մի մարդու, ով դիվանագիտական ծառայության փորձ ունի Վաշինգտոնում և Մերձավոր Արևելքում (մոտավորապես գիտեմ ում):

Վստահ եմ բազմավեկտոր դրական էֆֆեկտի հարցում»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ