29 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ինքնաոչնչացման ֆենոմենալ ունակություններ ունի Փաշինյանի թիմը». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքնաոչնչացման ֆենոմենալ ունակություններ ունի Փաշինյանի թիմը, просто ֆենոմենալ։ Միակ խորհուրդս իրենց. «Անասնաֆերմա»-ն կարդալու համար արդեն ուշ ա ՝ կարդացեք Մարկեսի «Նահապետի աշունը»։ Իսկ երեկվա հերոսի այսօրվա ասուլիսի մասով ՝ երեւի իր հասցեին բոլորիս ասածները ճիշտ էին եւ/կամ դուրը եկել են, որ այսօր փաստացի ասեց «էլի […]

Դավիթ Սանասարյանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի հարցում Արսեն Թորոսյանը մնում է իր կարծիքին

«Ես կարծում եմ, որ կարելի է իմ տված ցուցմունքները կամ ստուգել, կամ եթե վստահ են, որ կեղծ ցուցմունք եմ տվել, դրան նորից տան իրավական գնահատական՝ մեր երկրի օրենքներով նախատեսված իրավական պրոցեսներով»,-այսօր ԱԺ-ում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ արձագանքելով Դավիթ Սանասարյանին, ով հայտարարել է, թե նԱրսեն Թորոսյանը կեղծ ցուցմունք է տվել,  «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործողություններում […]

Ամեն փայլուն բան ոսկի չէ

Մեր Քաջ Նազարի քեֆին քեֆ չի հասնի։ Նախագահ Պուտինը, ինչպես վայել է կիրթ, քաղաքականապես գրագետ, քաղաքական եւ դիվանագիտական էթիկային «շատ թե քիչ տեղյակ» պետական գործչին, «երջանկացրեց» հյուրընկալող պետության` դաշնակից Հայաստանի դե ֆակտո ղեկավարին. հանդիպեց հետը եւ ինչ-որ հարցեր քննարկեց։ «Քաղաքավարությանը» զոհ գնալով`դա արեց մեկի փոխարեն երկու անգամ. առաջին անգամ` պաշտոնապես, Բաղրամյան 26-ում, երկրորդ անգամ` օդանավակայանում, […]

Էդ ճի՞շտ է, որ կառուցապատողներին Կամազ ես առնել տվել ու տալիս․ նախկին թաղապետը՝ «կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ քաղաքապետին»

Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն մի տարի է՝ լրահոսը ողողված է քաղաքային նախկին իշխանությունների կոռուպցիոն սկանդալներով՝ հող են վաճառել շուկայականից էժան գնով։ Նախ տեղյակ ե՞ք, որ ճիշտ աճուրդ կազմակերպելիս պետք է գործակից կիրառել ոչ թե շուկայական գնի (որն, ի դեպ, փոփոխական է կախված շատ հանգամանքներից, օրինակ՝ ժամանակ կար, որ […]

Հիմա ի՞նչ վիրավորական բան կա, որ ես լրագրողներից մեկի մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում․ իշխանական պատգամավորի զավեշտը

Ընդունեք, որ դուք իմ հորը նույնպես չեք ճանաչում, բայց մորս բոլորը ճանաչում են։ Հիմա ի՞նչ վիրավորական բան կա, որ ես լրագրողներից մեկի մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում։ Ըտեղ վիրավորական բան կա՞: Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցին գործընկերոջ հնչեցրած արտահայտությանը։ Պատգամավորի […]

Իշխանությունների միաձուլում, ընտրովի արդարություն, իրավականության դեֆիցիտ. Այս ամենը Հայաստանը վերածում են տոտալիտար պետության

Armenia First նախաձեռնող խումբը կազմակերպել էր «Իրավական պետության դեֆիցիտը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով քննարկում երիտասարդների հետ։ Իրավական պետության տեսական եւ գործնական հարցերի շուրջ բանախոսությամբ հանդես եկան «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը եւ սահմանադրագետ Ալեքսանդր Հարությունյանը։ Գոհար Մելոյանը թեման ներկայացրեց վերջին 1.5 տարում Հայաստանում ընթացող զարգացումների համատեքստում։ Իրավաբանն ընդգծեց, որ իրավական […]

Անսպասելի եւ ուշագրավ տրամադրություններ Պուտինի երեւանյան այցից հետո

Հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ շրջանակներում ՌԴ նախագահ Երեւան կատարած այցին ուշագրավ եւ արագընթաց գործընթացներ են հաջորդում։ Նախ, Մոսկվան ԱԳ նախարարի բարձրությունից հայտարարեց, թե ղարաբաղյան բանակցությունների քաղաքական մասը արգելակված է։ Ավելին, Կրեմլը ակնարկում է, որ այդ արգելափակման մեղավորը Փաշինյանի ստեփանակերտյան ելույթն է: «Քաղաքական գործընթացը արգելակված է, և առայժմ չի ստացվում տեղից շարժել: Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, […]

Բանտ-պետություն

2018-ին փոփոխությունների պահանջով փողոց դուրս եկած հարյուր հազարավորների սպասումները իրականացնելը բարդ գործ էր։ Փոփոխությունների պահանջն իր տեսակով իռացիոնալ է, և հաջողության համար պետք էր «փոփոխության իշխանություն», որի խնդիրը ռացիոնալ օրակարգի կազմումն էր և աշխատանքի ու առաջընթացի հանրային մթնոլորտի ձևավորումը։                 Հեղափոխության առաջին փուլը Հարյուր հազարներին փողոցից տուն, առօրյա կյանք վերադարձնելու և նոր իշխանության պետական աշխատասենյակներում […]

Սպասելի էր

Քիչ առաջ լրագրողները փորձել են Ազգային ժողովում խոսել ԱԺ պաշտպանության, անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, ով երեկ հրապարակավ վիրավորել էր Արփինե Հովհաննիսյանին, ինչը համացանցում մեծ աղմուկ էր առաջացրել։ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, որովհետեւ ոչ թե ինքն է վիրավորել, այլ Արփինե Հովհաննիսյանն է իրեն վիրավորել՝ կոռուպցիոներ անվանելով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված