Մանվել Գրիգորյանը նարկոզի տակ է, վիճակը՝ ծայրահեղ ծանր
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը նախօրեին կտրուկ սրվել է: Բժշկական միջամտության ենթարկելու նպատակով նրան անզգայացրել են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստում ահազանգեցին Գրիգորյանի պաշտպանները։ Փաստաբանները տեղեկացրեցին, որ Գրիգորյանի ամբողջ մարմինն այտուցված է, ձայնալարերի հետ կապված խնդիր […]





































