02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիտալի Բալասանյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է երեկ երեկոյան: Ինչ է ասել Սերժ Սարգսյանը

«Սերժ Սարգսյանն ինձ չի առաջարկել, որ՝ քեզ տեսնում եմ Արցախի Հանրապետության նախագահ: Ռոբերտ Քոչարյանը ևս ինձ նման բան չի ասել»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի թեկնածու, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Բոլորի մոտ այն տպավորությունն է, որ Վիտալի Բալասանյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը հանցավոր հանդիպում է: Դա այդպես չէ: Ես կողս պինդ մարդ եմ, բոլորին լսում եմ, բայց որոշում կայացնում է միայն Վիտալի Բալասանյանը: Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպել եմ երեկ երեկոյան և հանդիպման ընթացքում առաջիկա քաղաքական հարցեր չենք քննարկել»,- մանրամասնեց նա` նշելով, որ Սերժ Սարգսյանը հորդորել է միշտ լավ հարաբերությունների մեջ լինել Հայաստանի հետ:

«Ամեն ինչ կանեք, որ Հայաստանի հետ չհակադրվեք, պետք է հարաբերությունները ջերմ պահեք»,- հեղափոխությունից հետո ասել է Սերժ Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ