11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչու Արցախի բարեկամների համաժողովին Հայաստանից ներկայացվածություն գրեթե չկար. ՀՅԴ բյուրոյի անդամ

«Հայաստանից «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովին ներկայացվածություն գրեթե չկար: Շատ հրավիրյալներ չէին եկել, ներկա էր արտգործնախարարը: ԱԺ նախագահին և խմբակցություններին ևս հրավերներ ուղարկվել էր, սակայն, որքան հասկացել ենք, տեխնիկական պատճառով նամակը ուշ են ստացել: Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ դա համաժողովի թերություններից մեկն էր, որ ՀՀ Ազգային ժողովից ներկայացվածություն չկար: Հրավիրվել էր Երևանի քաղաքապետը, բայց էլի չէին ներկայացել: Այդ ամենը մի քիչ անհասկանալի էր: Չեմ ուզում հատուկ վերագրել քաղաքական նկատառումներին, բայց բացթողումը իրենց կողմից ևս ինչ-որ բան է ասում»,- լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ